Նա էլ էր նկարում - 3 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 3 » Նա էլ էր նկարում
09:53
Նա էլ էր նկարում

Նա էլ էր նկարում... բայց ոչ հասարակ թղթի, ոչ էլ կտավի վրա, ոչ էլ գրասեղաններին համալսարանի... ոչ մատիտով կամ գրչով, ոչ էլ մկնիկով համակարգչի... բայց նա էլ էր նկարում... նկարում էր յուրովի... հորինված գույներով .... պետք չէին նրան ձեռքեր դրա համար, ոչ էլ աչքեր էին պետք, նկարում էր իր մեջ, իր կյանքի էջերի վրա... նկարում էր երաժշտության ներքո, աչքերը փակ.. որքան բարձր էր երաժշտությունը ու որքան ամուր էին փակված աչքերը, այնքան ավելի պարզ էր նկարը,ավելի բնական էին գույները...ու նկարում էր նա... նկարում էր դեմքեր հարազատ, դեմքեր կարոտած, դեմքեր սիրելի, դեմքեր ծանոթ,դեմքեր անճանաչելի... նկարում էր դրվագներ անցյալից... նկարում էր երազանքներ ապագայի վերաբերյալ... նկարում էր ժպիտ իր դեմքին, որ տխուր հոգին չերևա, նկարում էր թևեր իր մեջքին, երբ զգում էր,որ անդունդն է գլորվում...հուշեր էր նկարում, հուշեր չեղած, հորինված հուշեր... նկարում էր անհնարին ապագա, բայց սազող հորինված անցյալի հետ... ու երջանկությունն էլ իր այնտեղ էր գտնում, այնտեղ էին բոլոր այն դրվագները, որոնք չկային նրա իրականության մեջ... այնտեղ ազատ էր նա, ազատ բոլոր խանգարող հանգամանքներից, այնտեղ "հնարավոր չէ"-ն հնարավոր չէր, այնտեղ կեղծած էր ամեն ինչ... հորինված էր... իրական էր այնքանով, որքանով իրական էին այն նույն դեմքերը` դեմքեր հարազատ, կարոտած դեմքեր, սիրելի ու ծանոթ դեմքեր, դեմքեր անճանաչելի...

 

Նյութ: Նկարներ 1
Դիտումներ: 806 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 3.8/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar