Նա չհասկացավ, որ սիրում եմ իրեն - 30 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 30 » Նա չհասկացավ, որ սիրում եմ իրեն
17:19
Նա չհասկացավ, որ սիրում եմ իրեն
Երբ նա խոստովանեց, որ սիրում է ինձ, ես այդ ժամանակ իններորդ դասարան էի: Նա մեր թաղի լավագույն տղաներից էր ու հենց այդ տարի էլ ավարտել էր դպրոցը: 

Ամեն օր, երբ գնում էի դպրոց` սեղանիս մեկ վարդ էր դրված լինում. արդեն գիտեի, որ դա դու ես: 

Դու ասում էիր, որ սիրում ես ինձ, իսկ ես այդպես էլ համարձակություն չունեցա բարձրաձայն խոստովանելու: 

Երբ ուզում էի քեզ նայել` շուռ էի գալիս դպրոց և թաքուն դռան այն կողմից նայում էի, թե ինչպես ես գալիս վարդը դնում և արագ հեռանում: 

Երբ ասում էիր, որ սիրում ես ինձ, ցանկանում էի ես էլ գոռալ ու բոլորին ասել, թե ինչքան շատ եմ սիրում քեզ, բայց այդպես էլ չհամարձակվեցի: 

Բայց ես ցույց էի տալիս, որ քեզ սիրում եմ իբրև եղբայր: Շատ կուզենայի, որ դա այդպես լիներ, շատ անգամներ նույնիսկ երազում էի, որ քեզ մոռանամ, սակայն այդպես էլ չստացվեց: 

Երբ մի օր քեզ չէի տեսնում` շատ էի լաց լինում: Բայց ես բնավորությամբ շատ աշխույժ եմ ու միշտ խոսում և ծիծաղում եմ: Եթե անգամ տխուր եմ լինում, իմ սրտում ինչ որ բան է կատարվում, որը ցույց չէի տալիս ոչ մեկին և ուրախ էի ձևանում: Ժամերով պառկում ու վերմակի տակ թաքցնում էի իմ արցունքները: Վախենում էի արտահայտել այն մեծ սերը, որ զգում էի քո հանդեպ: 

Իսկ դու միշտ ու ամեն օր այնպես էիր անում, որ ես զգայի, թե դո՛ւ ինչպես ես տառապում: Բայց դու երևի այդպես էլ չհասկացար, թե ինչքան եմ սիրում քեզ: 

Անցավ երկու տարի դու չդադարեցիր ինձ սիրել, իսկ ես փորձում էի ավելի ընկերանալ քեզ հետ, ու երևի հենց դա էլ իմ սխալն էր: 

Հետո եկավ քո բանակ գնալու ժամանակը: Դու եկար ինձ հաջողություն մաղթելու` գնալուցդ մեկ օր արաջ: Ասացիր, որ ես թանկ եմ քո համար, բայց ասացիր նաև, որ այս երկու տարիների ընդացքում այն ես հասկացել, որ քեզ երբեք չեմ կարողանալու սիրել: 

Դու երդվեցիր ինձ այլևս չանհանգստացնել ու հեռացար: Իսկ ես կանգնել էի լուռ ու արտասվում էի: 

Դու այդպես էլ չհասկացար, թե ինչքան եմ քեզ սիրում…

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1061 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 chem asi • 20:00, 30.10.2012
im patmutyan nmana bayc indz jamanaki @ntacqul el chsirec
avatar
2 AnnaRM • 15:15, 02.11.2012
9 9 9 9 9 9 smaili_6 smaili_6 smaili_6 smaili_6
ComForm">
avatar