Մթերքներ, որ չպետք է պահվեն սառնարանում - 26 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 26 » Մթերքներ, որ չպետք է պահվեն սառնարանում
17:41
Մթերքներ, որ չպետք է պահվեն սառնարանում

Սառնարանում ցածր ջերմաստիճանը հաճախ կարող է ոչնչացնել սննդի մեջ առկա օգտակար բաղադրիչները և այն դարձնել օգտագործման համար անպիտան։
Ներկայացնում ենք 8 ապրանքներ, որոնք պետք չէ պահել սառնարանում։ 
 
1․ Կարտոֆիլ
Սառը ջերմաստիճանը կարող է առանձնացնել կարտոֆիլի մեջ առկա օսլան, որի պատճառով էլ կարտոֆիլը կստանա քաղցր համ և եփելը կդժվարանա։ Կարտոֆիլը պետք է պահել սառը, չոր և մութ վայրում՝ նախընտրելի է թղթե տոպրակներում, քանի որ պլաստիկ տոպրակներն արագացնում են կարտոֆիլի փտումը։
 
2․ Մեղր
Մեղը պետք է մշտապես պահել սենյակային ջերմաստիճանում, որպեսզի այն չբյուրեղանա և պահպանվի հեղուկ վիճակում։
 
3․Ձմերուկ
Սառը և հյութալի ձմերուկն անփոխարինելի հաճույք կարող է պարգևել, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ սառը ջերմաստիճանի պայմաններում ձմերուկի մեջ առկա օգտակար օքսիդանտները ոչնչանում են։
 
4․Լոլիկ
Լոլիկը պետք է գնել քիչ քանակությամբ, որպեսզի այն հնարավոր լինի պահել սենյակային ջերմաստիճանում՝ մինչև սպառելը։
 
4․Սխտոր
Սխտորն ու սոխը պետք է պահել մութ և չոր միջավայրում։ Սառը և խոնավ միջավայրում այն կորցնում է համն ւ բույրը։
 
6․Շոկոլադե կրեմներ (Nutella)
Շոկոլադե կրեմները սենյակային միջավայրում պահելու դեպքում կակաոյի և շոկոլադի համն առավել ինտենսիվ է լինում և նաև հեշտությամբ կարելի է այն քսել հացի կամ բլիթների վրա։
 
7․Հաց
Եթե գնել եք ավել հաց, որը ցանկանում եք երկար պահել, ապա նախընտելի է այն դնել ոչ թե սառնարանում, այլ սառցախցիկում։ Սառնարաում հացը շատ արագ չորանում է և դառնում օգտագործման համար անպիտան։
 
8․Սուրճի հատիկներ
Սուրճի հատիկները երբեք չպետք է դնել սառնարում, քանի որ այն կորցնում է համը։ Փոխարենը կարելի է մի քանի սուրճի հատիկ դնել սառնարում, որը կներծծի սառնարանի տհաճ հոտը։Սուրճը պետք է պահել փակ տարայում և մութ տեղում։
 
 

 Աղբյուրը` life.panorama.am

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 644 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar