Մուլտֆիլմերի ազդեցությունը - 28 Հունվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 28 » Մուլտֆիլմերի ազդեցությունը
22:01
Մուլտֆիլմերի ազդեցությունը

Եթե նախկինում երեխաներին կարելի էր հեքիաթով խաբել, որպեսզի նա հաց ուտի, ապա հիմա երեխան չի գնա այդ քայլին առանց իր սիրելի Մուլտֆիլմի: Հիմա բավականին անհանգստացնող է այն վիճակագրությունը, որը հաստատում է վերը նշվածը: Երեխաները ավելին քան օրվա կեսը անցկացնում են հեսուստացույցի առջև:Իսկ երբևէ ծնողներին հետաքրքրել է, թե ինչ ազդեցություն են ունենում մուլտֆիլմերը երեխաների վրա: Այժմյան երեխաները ագրեսիվ են, չլսող: Աղջիկները թռչելու փորձեր են անում, իսկ տղաների մտքին միայն սպանելն է:Այո, կյանքը շարունակվում է, պետք չէ երեխաներին մեկ տասնամյակ առաջ նկարահանված մուլտֆիլմեր ցույց տալ, բայց և պետք է ժամային սահմանափակումներ մտցնել:Մի շարք հոգեբաններ փաստում են, որ երեխայի զարգացման մեջ գլխավորապես ազդեցություն են թողնում նրա դիտած մուլտֆիլմերը:

Պետք է զերծ մնալ կրիմինալ, կամ միապաղաղ մուլտֆիլմերից, որտեղ ամբողջը կամ սպանություն է, կամ վարդագույն փերիներ, որոնք թռչում են, գերբնական ուժերով ոչնչացնում կամ կռվում:Աշխատեք երեխաներին ցույց տալ ուսուցանող մուլտֆիլմեր: Կամ ուղղակի այլ մուլտֆիլմեր ցուցադրելու ընթացքում պարբերաբար կրկնեք, որ դա պարզապես մուլտֆիլմ է: Շատ անգամ փորձեք սեփական արարքներով երեխային ապացուցել, որ վատ մուլտհերսոսը սխալ է և մի օր պատժվելու է:Եվ վերջում, միշտ հիշեք, որ երեխան փորձում է նմանվել իր սիրելի հերոսին, այնպես որ փորձեք այնպես անել, որ ձեր երեխայի սիրելի հերոսը հենց դուք լինեք:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1408 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar