Մոր նամակը աղջկան - 31 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 31 » Մոր նամակը աղջկան
16:51
Մոր նամակը աղջկան

Իմ սիրելի աղջիկ… Կգա օրը, որ ես կծերանամ և դու կլինես համբերատար և կփորձես հասկանալ ինձ: Եթե կեղտոտվեմ ճաշից, եթե չկարողանամ հագնվել առանց քո օգնության՝ եղիր համբերատար: Հիշի՛ր ինչքան երկար ժամանակ եմ ծախսել, երբ այդքանը քեզ եմ սովորեցրել: Եթե քո հետ զրուցելուց նույն բանը հազար անգամ կրկնեմ՝ մի ընդհատիր, լսիր ինձ: Երբ դու փոքր էիր, ես հազար անգամ նույն հեքիաթը կարդացել եմ, որպեսզի դու քնես: Երբ տեսնես, որ ոչինչ չեմ հասկանում նոր տեխնոլոգիաներից, տուր ինձ ժամանակ և ինձ մի նայիր ծաղրական ժպիտով: Ես այդպես քեզ շատ բան եմ սովորեցրել՝ ինչպես ճիշտ ուտել, ինչպես գեղեցիկ հագնվել, ինչպես դիմակայել կյանքի դժվարություններին: Եթե ինչ-որ պահի ես ինչ-որ բան մոռանամ, կորցնեմ զրույցի շարանը, տուր ժամանակ, որպեսզի հիշեմ: Իսկ եթե ինձ մոտ այդպես էլ չստացվի, մի անհանգստացիր: Ի վերջո ամենակարևորը. ինչ-որ ես քեզ ասում եմ լսիր, կարող է պատահել քեզ հետ: Եթե ես ախորժակ չունենամ, չստիպես ինձ ուտել: Ես ինքս գիտեմ, երբ պետք է ուտեմ, իսկ երբ՝ ոչ: Եթե հոգնած ոտքերս հրաժարվեն ինձ ծառայել, տուր ինձ ձեռքդ, ինչպես տվեցի իմը, երբ դու առաջին քայլերդ էիր անում: Եվ եթե մի օր ես քեզ ասեմ, որ այլևս չեմ ուզում ապրել, այլ ուզում եմ մեռնել՝ ներիր ինձ իմ խոսքերի համար: Մի օր դու ինձ կհասկանաս: Տեսնելով իմ ծերությունը՝ մի՛ տխրիր, մի՛ խելագարվիր, մի՛ զգա քեզ անզոր: Եղիր ինձ հետ, փորձիր ինձ հասկանալ և օգնի՛ր, ինչպես ես եմ քեզ օգնել, երբ դու նոր էիր սկսել քո կյանքը: Օգնիր ինձ շարժվել առաջ, օգնիր ինձ ավարտել իմ ուղին սիրով ու համբերությամբ: Ես կհատուցեմ քեզ իմ ժպիտով և անսահման սիրով, որը երբեք չի խունանա: Ես սիրում եմ քեզ, իմ սիրելի դուստր….Աստված քեզ օրհնի։


 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1661 | Ավելացրեց: Шоколадка | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar