Մոնրոյի Թռչող կիսաշրջազգեստը վաճառվել է 4,6 մլն դոլարով - 27 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 27 » Մոնրոյի Թռչող կիսաշրջազգեստը վաճառվել է 4,6 մլն դոլարով
17:45
Մոնրոյի Թռչող կիսաշրջազգեստը վաճառվել է 4,6 մլն դոլարով

Մերլին Մոնրոյի հայտնի զգեստը Բիլլի Ուեյլդրի « Ցանկության 7 տարին» (Seven Year Itch ) կատակերգությունից, շաբաթ օրը վաճառվել է Լոս Անջելոսում Profile in History տանը կայացած աճուրդի ժամանակ 4,6 մլն դոլարով: Այն էպիզոդը որտեղ Նյու Յորքյան օդափոխաման համակարգից փչող օդից վեր է բարձրանում գլխավոր հերոսուհու կիսաշրջազգեստը, Մերլին Մոնրոյին դարձրեց իր դարի սեքս խորհրդանիշը: Առաջին անգամ այս տեսարանը նկարահանվեց Մանհեթենում 52-րդ փողոցի անկյունում` գրավելով հազարավոր հետաքրքրասերների ուշադրությունը: Ամբոխի աղմուկի պատճառով արվեցին բազմաթիվ դուբլեր, սակայն ի վերջո դադարեցվեց նկարահանումը: Ուեյլդրը ստիպված եղավ տեղափոխել այդ տեսարանը 20th Century Fox ստուդիայի տաղավար և շրջազգեստի էֆեկտի համար արեց 40 դուբլ: Մոնրոյի «Թրջող» կիսաշրջազգեստը մտնում է աշխարհի ամենաթանկ հագուստների տասնյակում, թերևս այն, ի տարբերություն մյուսների, չունի զարդարող որևէ թանկարժեք քար: Բեվերլի Հիլզի աճուրդի ժամանակ շաբաթ օրը ցուցադրված էին նաև 500 այլ զգեստներ, որոնցով նկարահանվել են այպիսի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են Չարլի Չապլինը, Գրետա Գարբոն, Էլիզաբեթ Թեյլորը և այլոք: Կազմակերպիչների խոսքերով սա ամենախոշոր աճուրդն է , որ երբևէ եղել է հոլիվուդյան զգեստների վաճառքի պատմության մեջ: Այս հավաքածուի հեղինակը 79 ամյան դերասանուհի Դեբի Ռեյնլոդսն է, որը այս հագուստները ձեռք է բերել կես դարի ընթացքում: Նա երազում էր հագուստների թանգարան ունենալու մասին, սակայն ֆինանսական խնդիրները ոչ միայն ստիպեցին հրաժարվել երազանքից, այլև վաճառել հավաքածուն` պարտքերը մարելու համար: Դիմելով պոտենցյալ գնորդներին Ռեյնլոդսը ասել է, որ հույս ունի, որ այս Հոլիվուդի պատմության մաս կազմող այս զգեստները կհայտնվեն դերասանական արվեստի այպիսի երկրպագուների հավաքածուներում, ինչպիսին ինքն է:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 760 | Ավելացրեց: Eliz | Գնահատական: 4.6/10
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar