Միթե այլեվս չեն թողարկվելու iPhone 3GS, iPhone 4, iPad 1, iPad 2, Galaxy S2 և մի շարք այլ արտադրանքներ - 26 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 26 » Միթե այլեվս չեն թողարկվելու iPhone 3GS, iPhone 4, iPad 1, iPad 2, Galaxy S2 և մի շարք այլ արտադրանքներ
02:35
Միթե այլեվս չեն թողարկվելու iPhone 3GS, iPhone 4, iPad 1, iPad 2, Galaxy S2 և մի շարք այլ արտադրանքներ

Ամերիկյան Apple ընկերությունը 1 մլրդ դոլարի փոխհատուցում կստանա հարավկորեական Samsung ընկերությունից` արտոնագրերի խախտման վերաբերյալ դատավարության շրջանակներում, գրում է The Guardian-ը:

 Հետաքննության ընթացքում հաստատվել է Apple-ի այն մեղադրանքը, որ Samsung-ն իր մի շարք սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների արտաքին դիզայնը կրկնօրինակել է iPad-ից և iPhone-ից:

 Տեխնոլոգիական 2 հսկաների միջև մղվող պայքարը սկսվել է 2011թ-ին, երբ Apple-ն ԱՄՆ-ում 2.5 մլրդ դոլարի հայց էր ներկայացրել Samsung-ի դեմ` պնդելով, որ այդ ընկերությունն օգտագործել է արտոնագրված տեխնոլոգիաների մի մասը:

Բացի այդ, երեկ Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի` Apple-ը պարտավոր է վաճառքից հանել iPhone 3GS, iPhone 4, iPad 1 և iPad 2 արտադրանքները, քանի որ խախտել է Samsung-ի հեռահաղորդացության մասին արտոնագրերը:

 Samsung-ն իր հերթին պետք է հրաժարվի Galaxy S2-ի և մի շարք այլ արտադրանքների վաճառքից, քանի որ այն ևս խախտել է Apple-ի արտոնագրերից մեկը:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 667 | Ավելացրեց: HOVO | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar