Միստր X-ի հարսանիքը չեղյալ է հայտարարվել - 24 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 24 » Միստր X-ի հարսանիքը չեղյալ է հայտարարվել
18:37
Միստր X-ի հարսանիքը չեղյալ է հայտարարվել
Թեև «Ե՞ս Yes!»-ն աստղային հարսանիքների պակաս չի ունենում, հերթական աստղային հարսանիքը չեղյալ է հայտարարվել: Դեռևս 2011-ին նշանադրված Արթուր Հակոբյանը, նույն ինքը` Միստր X-ը, նախատեսում էր ամուսնանալ 2012-ի տարեվերջին, սակայն վերջերս մեր գործընկերներից մեկին՝ Ladynews.am-ին, տված հարցազրույցում նշել է, որ այժմ իր կյանքում կին չկա: Ներկայացնում ենք հատված այդ հարցազրույցից.

-Արթուր Հակոբյանի երկրորդ կեսն ինչպիսի՞ն պետք է լինի:

- Իդեալական է այն կինը, ով հավատարիմ է իր ամուսնուն, ընտանիքին, սիրում է նրանց, իր գոյությամբ երջանկացնում է շրջապատի մարդկանց, հասկանում է և չի պահանջում`ավելի շատ իրեն հասկանան:

- Այդ կինը կա՞ Ձեր կյանքում:

- Դեռ ոչ, բայց հուսամ` կլինի:

Նշենք, որ երգիչն ու ընտրյալը` Մերին, նշանադրվել էին 2011-ի մայիսի 30-ին: Թե ինչու՞ է նրա սիրտն այժմ ազատ և ե՞րբ է չեղյալ հայտարարել վերջինիս նշանադրությունը esyes.am-ը կփորձի ճշտել և առաջիկայում ներկայացնել իր ընթերցողների ուշադրությանը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 812 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar