Միստր X. «Գուցե ես և Մերին միանանք…» - 25 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 25 » Միստր X. «Գուցե ես և Մերին միանանք…»
23:36
Միստր X. «Գուցե ես և Մերին միանանք…»

esyes.am-ը երեկ տեղեկացրել էր, որ երգիչ Միաստր X-ը տևական ժամանակ նշանադրված մնալուց հետո բաժանվել է սիրելիից: Ինչպես խոստացել էինք, խոսեցինք այժմ ԱՄՆ-ում բնակվող երգչի հետ և ներկայացնում ենք մանրամասները: esyes.am-ի հետ զրույցում երգիչը հաստատեց, որ իսկապես բաժանվել է ընկերուհուց. «Ցավոք, հետաձգվեց կամ չեղյալ համարվեց մեր հարսանիքը, չնայած՝ Մերին հրաշք աղջիկ է ու միշտ ինձ համար իդեալական կնոջ օրինակ է եղել: Մշտապես նվիրված է եղել ինձ ու ամեն տեղ միասին ենք ներկայացել»:

Ըստ Արթուրի` բաժանության պատճառը լարվածությունն էր, որը երկուսին էլ խանգարում էր: «Լարվածությունն ավելի շատ կապված էր իմ մասնագիտության` երգելու և ճամփորդությունների հետ,- նշեց Արթուրն ու հույս հայտնեց, որ գուցե որոշ ժամանակ անց ամեն բան անցնի: -Գուցե միանանք, գուցե ոչ»:
Բացի անձնականից, երգչի հետ խոսեցինք նաև ստեղծագործական նորությունների և ժամանակավորապես ԱՄՆ-ում բնակվելու մասին: Ի դեպ, մինչ մեկնելը նա «Գուցե դու էլ» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակ ներկայացրեց, որտեղ նկարահանվել էր նաև նրա սիրելին` Մերին: Երգչի՝ ԱՄՆ-ում մնալը գործնական հիմք ունի. տարեվերջին Արթուրը մենահամերգ է ունեցել այնտեղ, որի շրջանակներում ներկայացրել է իր 4-րդ ձայնասկավառակը: Երգչի նոր CD-ն կոչվում է «Արթուր X»: Առաջին անգամ Արթուր անունով ներկայացող երգչի ձայնասկավառակում ընդգրկված է տասը երգ. բոնուս տարբերակով կա նաև տեսահոլովակ: Երգիչը նախատեսում է Հայաստան վերադառնալուն պես այստեղ էլ ձայնասկավառակի շնորհանդես անել ու այն ներկայացնել նաև հայաստանցիների ուշադրությանը:

Առաջիկա ամիսներին Արթուրը դեռևս ԱՄՆ-ում կլինի, իսկ գործնական նորությունների մասին հստակ կխոսի ամիսներ անց:
Ի դեպ, մինչ նշանադրության չեղյալ համարվելը Արթուրը խոստացել էր առաջինը «Ե՞ս Yes!»-ին վստահել իր կյանքի կարևորագույն իրադարձության բացառիկ լուսաբանումը և այժմ էլ, նույնն ասաց. «Իմ հարսանիքը, երբ էլ լինի, «Ես»-ին եմ տալու լուսաբանելու էքսկլուզիվ իրավունքը»:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 650 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar