Միսս Հայաստան 2012-ի հաղթող է ճանաչվել Աննա Առաքելյանը - 27 Մայիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 27 » Միսս Հայաստան 2012-ի հաղթող է ճանաչվել Աննա Առաքելյանը
15:04
Միսս Հայաստան 2012-ի հաղթող է ճանաչվել Աննա Առաքելյանը

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրնում օրերս կայացած Միսս Հայաստան 2012 մրցույթում հաղթող ճանաչվեց 20–ամյա Աննա Առաքելյանը:Նրա հասակն է 173 սմ : Նախասիրություններն են ընթերցանությունը եւ պարը: Վերջինս Հայաստանը կներկայացնի "Միսս-Աշխարհ-2012” մրցույթին:


Եվ այսպես, ձեզ եմ ներկայացնում լավագույն հնգյակը.

1-Աննա Առաքելյան:

2- Անիտա Գաբրիելյան

3-Անի Գազյան

4-Կատերինա Աբրահամյան

5- Անուշկա Մարտիրոսյան

Ժյուրիի կազմում էին Տիգրան Ներսիսյանը, Արմեն Մազմանյանը, Նելլի Խերանյանը, Արամ Իսաբեկյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Վիգեն Չալդրանյանը, այլք: Երեկոն վարում էին Արամ Չախոյանը եւ Արմեն Մարգարյանը: «Միսս Հայաստան-2012»-ի ընթացքում հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին մասնակիցների եւ իրենց կատարած նախապատրաստական ակտիվ աշխատանքների մասին պատմող տեսանյութեր:

Մրցույթի գլխավոր զարդը` թագը հաղթողին փոխանցեց 2007 թվականին «Միսս Հայաստան»-ը` Մարգարիտա Սարուխանյանը: Մրցանակներ շնորհվեցին նաեւ «Նրբագեղ գեղեցկուհի», «Գեղակազմ գեղեցկուհի», «Նկարագեղ գեղեցկուհի» այլ անվանակարգերում:

«Միսս Հայաստան-2012»-ին ներկա էին տարբեր երկրների գեղեցկության մրցույթների կազմակերպիչ-գործակալությունների անդամներ, հյուրեր Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: Գեղեցկության ազգային մրցույթը` ֆինանսական խնդիրների հետեւանքով Հայաստանում այս տարի կազմակերպվում է երեք տարի ընդմիջումից հետո: Մրցույթի հաղթողը հնարավորություն է ձեռք բերում ներկայացնել Հայաստանը մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթներում:

Դե ինչ, սիրով շնորհավորենք Աննա Առաքելյանին, ցանկանալով նրան նորանոր հաղթանակներ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 873 | Ավելացրեց: LeNoK | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar