Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը՝ իրենց սիրավեպի մասին (ֆոտո) - 7 Հուլիսի 2015 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 7 » Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը՝ իրենց սիրավեպի մասին (ֆոտո)
08:39
Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը՝ իրենց սիրավեպի մասին (ֆոտո)

Վերջին շրջանում խոսակցություններ են տարածվել, որ երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը սիրավեպ ունեն։ Լուրի իսկությունը պարզելու համար խոսեցինք նրանց հետ։ Արփին ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել լուրերը, քանի որ դրանք անհիմն են։ Հարցին, գուցե իրենց հաճա՞խ են միասին տեսնում, Արփին արձագանքեց. «Ես ու Միհրանը միասին ենք աշխատում, սակայն անձնական կապի մասին տարածված լուրերը որևէ հիմք չունեն»։

Միհրանն էլ հետաքրքրվեց, թե որտեղից են իր անձնականի մասին այդպիսի լուրեր տարածվում։ «Դա ծիծաղելի է, նման բան չկա»,- պնդեց երգիչը՝ նշելով, որ եթե անգամ իրենց միասին են տեսել, իրենք եղել են մի քանի հոգով՝ գործնական հանդիպման ժամանակ։


 Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 2060 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar