Միհրան Ծառուկյան. «Բացվել է կյանքի նոր, առավել հետաքրքիր շրջան» - 21 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 21 » Միհրան Ծառուկյան. «Բացվել է կյանքի նոր, առավել հետաքրքիր շրջան»
17:44
Միհրան Ծառուկյան. «Բացվել է կյանքի նոր, առավել հետաքրքիր շրջան»

Հայկական շոու-բիզնեսի նոր սրտակերի` Միհրան Ծառուկյանի երկրպագուհիների մեծ բանակն այսօր պատրաստ է կոտրելու ցանկացած դուռ` սիրելի աստղին հանդիպելու, ինքնագիր վերցնելու և նրա հետ լուսանկարվելու համար: Երգչի բարի ժպիտն ու քարիզման հազարավոր աղջիկների անքուն գիշերների և դեպի Միհրան Ծառուկյանի սիրտը տանող ճանապարհի մասին մտածմունքների առիթ են դարձել:)

Միհրանի մասին

Միհրան Ծառուկյանը հեռուստադիտողների ուշադրությունը գրավեց «Հայ Սուպերսթա» նախագծով, որը դարձավ նրա կարիերայի սկիզբը: Միհրանը հայտնվեց նախագծի լավագույն եռյակում, սակայն նրա անվան շուրջ ստեղծված սկանդալը երգչին ստիպեց ինքնակամ հեռանալ նախագծից: Քվեարկությունից առաջ Միհրանին «լավություն անել» ցանկացող մարդիկ իրականում նրան մեծ վատություն արեցին, քանի որ երկար ժամանակ Միհրան Ծառուկյանը փորձում էր մարդկանց հավատացնել, որ ինքը որևէ կապ չունի Մալաթիայում բաժանված լիցքավորման քարտերի և իր օգտին քվեարկելու հորդորների հետ: Սկանդալներից խուսափող Միհրանը որոշեց դուրս մնալ հաղթանակի համար մղվող մրցակցությունից, բայց` ոչ շոու-բիզնեսից: Նախագծից դուրս էլ նա շարունակեց երգել:

Միհրանը սովորում էր Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում, որն ավարտելուց հետո` 2008թ., զորակոչվեց բանակ: Ծառայության ժամանակ երգչի մասին գուցե մոռանային, սակայն նա այդ ընթացքում ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը` «Խոստում» երգի հիման վրա և հիշեցրեց, որ դադարը ժամանակավոր էր: Այդ շրջանում երգչի պրոդյուսերությամբ զբաղվում էր մեկ այլ երգիչ` Արսեն Սաֆարյանը և ոճային առումով Միհրանին հաճախ նմանեցնում էին Արսենին: Երգիչների համագործակցությունը, սակայն, երկար չտևեց: Միհրանի պրոդյուսերն այժմ Ալեքսանդր Ստեփանյանն է:

Երգիչն, իհարկե, ուներ իր երկրպագուների բանակը, սակայն նրա վարկանիշը կտրուկ բարձրացավ «Դժվար ապրուստ» հեռտուստանովելում նկարահանվելուց հետո: Միհրանը դարձավ հայկական իրականության նոր սրտակերը, ում մասին սկսեցին երազել դեռատի աղջիկները: Այս ընթացքում երգիչն իր լսարանին ներկայացրեց նաև նոր տեսահոլովակներ, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին և դիտումների մեծ քանակ ապահովեցին: Ամեն օր «փրայմ թայմին» աղջիկներին էկրաններին գամող Գոռը` Միհրանի դերակատարը, դեռատի ու երիտասարդ շատ աղջիկների նոր իդեալն է, դպրոցական ու համալսարանական քննարկումների գլխավոր թեմաներից մեկը: Դեռահաս աղջիկների կողմից սերիալի հորոսի գերագնահատման մասին այս անգամ չենք խոսի, մեկ այլ առիթով:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1142 | Ավելացրեց: NiNa | Գնահատական: 3.1/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 7
avatar
1 shushanik • 20:29, 23.07.2012
6 6 6 6 6 6
avatar
2 LeNoK • 19:33, 24.07.2012
te Ed Mihrani mej inch ka, vor sax gjvum en dra hamar lom
avatar
3 NiNa • 20:37, 24.07.2012
FU ES IRANIC ZZVUM EM LRIV XZIKA
avatar
4 INESSA • 02:03, 25.07.2012
jes el schat em sirum
avatar
5 INESSA • 02:04, 25.07.2012
jes el Gorin schat em sirum, kam senc asac nra kerpar@ serjalum,
avatar
6 LeNoK • 12:51, 25.07.2012
de nenc chi vor zzvum em., bayc nenc chi eli vir gjvum em
avatar
7 shushanik • 15:43, 25.07.2012
BANEL CHKA LENS
ComForm">
avatar