ՆՐԱՆՑԻՑ՝ 1Ադմինիստրատոր 1 Գլխավոր մոդերատոր 0Մոդերատոր 1 Լրագրող 2299Սովորական այցելու
ՆՐԱՆՑԻՑ`
տղամարդ: 1404 կին: 883
Գլխավոր էջ » 2015»Հունվար»4 » Microsoft-ը Spartan կոդային անվանումով նոր բրաուզեր է մշակում
23:21
Microsoft-ը Spartan կոդային անվանումով նոր բրաուզեր է մշակում
Microsoft ընկերությունը Spartan կոդային անվանումով նոր բրաուզեր է մշակում, որը ոչ մի առնչություն չի ունենա Internet Explorer-ի հետ, հաղորդում է ZDNet տեխնոբլոգը՝ վկայակոչելով տեղեկատվական գործակալություններին: Պարբերականի տվյալներով՝ շուկայում վաղուց լուրեր էին շրջանառվում, որ Microsoft-ը Windows 10-ի պլատֆորմի հայտնվելուց առաջ պատրաստվում է արմատապես փոխակերպել Internet Explorer-ը: Սակայն ինչպես նշում են ZDNet-ի աղբյուրները, դրա փոխարեն Microsoft որոշել է կատարելապես նոր բրաուզեր ստեղծել, որը ինտերֆեյսով ավելի նման կլինի Chrome-ին եւ Firefox-ին: Windows 10 պլատֆորմի էկրանային տարբերակը կտրամադրվի երկու բրաուզերներով՝ Internet Explorer 11 եւ Spartan: Ընդ որում Windows 10-ի բջջային եւ պլանշետային տարբերակները կտեղադրվեն միայն Spartan բրաուզերի միջոցով, հայտնում է տեխնոբլոգը: StatCounter վերլուծական ծառայության տվյալներով՝ 2014թ. նոյեմբերին, Internet Explorer-ը 19,6%-ով մասնաբաժնով աշխարհի երկրորդ ամենատարածված բրաուզերն է: Սակայն այն լրջորեն զիջում է առաջատարին՝ Google Chrome-ին, որի մասնաբաժինը կազմում է 48%:
Նյութի աղբյուր՝ http://news.am/arm/news/246573.html