ՆՐԱՆՑԻՑ՝ 1Ադմինիստրատոր 1 Գլխավոր մոդերատոր 0Մոդերատոր 1 Լրագրող 2299Սովորական այցելու
ՆՐԱՆՑԻՑ`
տղամարդ: 1404 կին: 883
Գլխավոր էջ » 2015»Հունվար»22 » Microsoft-ը ներկայացրել է նոր՝ Windows 10 օպերացիոն համակարգը
21:23
Microsoft-ը ներկայացրել է նոր՝ Windows 10 օպերացիոն համակարգը
Ամերիկյան Microsoft կորպորացիան ներկայացրել է Windows օպերացիոն համակարգերի նոր տարբերակը, որը կոչել է Windows 10: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը: Շնորհանդեսի ուղիղ հեռարձակումը հասանելի է եղել ընկերության կայքում: Ընկերությունը հստակեցրել է 3 ոլորտներ, որոնցում բարեփոխումներ են անհրաժեշտ. շարժունակություն, վստահություն եւ բնական փոխգործակցություն: Նշվել է, որ Windows 10-ը ծառայություն է, այլ ոչ թե օպերացիոն համակարգ, որն ունակ է փոխգործակցել ցանկացած սարքի հետ: Windows Phone 8.1-ի, Windows 8-ի, Windows 7-ի օգտատերերի համար մինչեւ Windows 10-ի թարմացումը մեկ տարի շարունակ անվճար կլինի: Ընկերությունը ներկայացրել է նաեւ Cortana ձայնային օգնականն ու Spartan նոր բրաուզերը: Դրա հիմնական առանձնահատկություններից է բրաուզերի էջին նշումներ անելու հնարավորությունը: