Microsoft ընկերությունը Windows 8-ի նախնական պատվեր է բացել - 13 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 13 » Microsoft ընկերությունը Windows 8-ի նախնական պատվեր է բացել
18:17
Microsoft ընկերությունը Windows 8-ի նախնական պատվեր է բացել

Microsoft ընկերությունը հոկտեմբերի 12-ին Windows 8 Pro օպերացիոն համակարգի նախնական պատվեր է բացել: Այդ մասին հաղորդվում է ընկերության բլոգում: Նախապես կարելի է պատվիրել ինչպես մինչեւ Windows 8 Pro «ափգրեյդի» հնարավորությամբ DVD-ն, այնպես էլ խոշոր արտադրողների համակարգիչները (Acer, ASUS, Dell, HP, Samsung եւ Sony)` նոր ՕՀ-ով:

Windows 8 Pro-ի փաթեթային տարբերակը կարժենա 70 դոլար. դրա օգնությամբ ՕՀ-ն կարող են թարմացնել Windows XP, Vista եւ Windows 7 օգտագործողները: Նույն «ափգրեյդը» համացանցի միջոցով կարժենա 40 դոլար եւ հասանելի կլինի Windows 8-ի պաշտոնական թողարկման օրվանից` հոկտեմբերի 26-ից: Նրանք, ովքեր 2012թ. հունիսի 2-ից մինչեւ 2013թ. հունվարի 31-ը Windows 7 ՕՀ-ով համակարգիչ են գնել կամ կգնեն, համացանցի միջոցով «ափգրեյդը» կստանան ընդամենը 15 դոլարով:

Windows 8 Pro-ի ամբողջական մանրածախ տարբերակը չի թողարկվի, հնարավոր կլինի գնել միայն OEM-տարբերակը, այն կարժենա 140 դոլար, հայտնում է «lenta.ru»-ն:

Վերը թվարկված բոլոր գները կգործեն մինչեւ 2013 թվականի հունվարի վերջը, որից հետո զգալիորեն կաճեն: Օրինակ, մինչեւ Windows 8 Pro «ափգրեյդի» հնարավորությամբ DVD-ն կարժենա 200 դոլար, այսինքն` գինը կաճի համարյա 3 անգամ:

Windows 8 օպերացիոն համակարգը նախկինից տարբերվում է նոր Metro ինտերֆեյսով, նաեւ նրանով, որ այն նախատեսված է պլանշետային սարքավորումներում կիրառելու համար: Windows 8-ի թողարկմանը զուգահեռ Microsoft-ը կթողարկի սեփական Surface պլանշետը:

ՄԵԶ ԷԼ ՄՆՈՒՄ Է ՍՊԱՍԵԼ,ԹԵ ԵՐԲ ԽԱԿԵՐՆԵՐԸ ԿՋԱՐԴԵՆ WINDOWS8-Ը և ՄԵԶ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԱՆՎՃԱՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 687 | Ավելացրեց: ArmFun | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar