Microsoft-ը սոցցանց է մշակում - 17 Նոյեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 17.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 17 » Microsoft-ը սոցցանց է մշակում
21:33
Microsoft-ը սոցցանց է մշակում

Microsoft-ը փորձարկում է սեփական սոցիալական ցանցը, որը կոչվում է Socl: Ինչպես հաղորդում է The Verge-ը ,արտաքինից կայքը շատ քիչ է տարբերվում այս սոցցանցերից: Ինչպես Google+-ում կամ Facebook-ում, Socl-ի ինտերֆեյսը բաժանած է երեք սյունակների. ձախում նավիգացիոն պանելն է, աջում՝ սոցիալական ֆունկցիաներն, իսկ մեջտեղում՝ լրահոսը:

The Verge-ը նշում է, Socl-ն ունի նաև վիդեոչաթ, որի միջոցով կարելի է միաժամանակ շփվել մի քանի ընկերների հետ:

Ի տարբերություն Facebook-ի և Google+-ի՝ Socl-ում հնարավոր չի լինի ստեղծել խմբեր, էջեր և ընկերներին բաժանել մի քանի ցուցակների: Կայքն ամբողջովին պատրաստված է HTML5-ով. Flash-փլագիններ ու Silverlight չեն օգտագործվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Թե երբ այն կներկայացվի օգտագործողներին, առայժմ պարզ չէ:

 

Այն, որ Microsoft-ը սեփական սոցցանց է պատրաստում, հայտնի դարձավ հուլիսին, երբ socl.com հասցեում սխալմամբ հայտնվեց Tulalip անունով էջը: Ենթադրվում էր, որ այսպես կկոչվի սոցցանցը, սակայն Microsoft-ը, հավանաբար, հրաժարվեց այս անունից:

 PCNews



 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 810 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar