Մի տխուր պատմություն..♥ - 5 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 5 » Մի տխուր պատմություն..♥
00:02
Մի տխուր պատմություն..♥
Նա շատ հայտնի տղա էր քաղաքում:Բոլորը նրան ճանաչում էին ու սիրում:Տղան հայտնություն ձեռք էր բերել իր երգերի շնորհիվ:Երգում էր ամեն ինչի մասին.սիրո,հայրենասիրության և առհասարակ ամեն ինչի:20 տարեկան երիտասարդ էր,բայց արդեն ուներ երկրպագուհիների մի հոծ բանակ: 

Սակայն այդ ամենը նրան մտածելու տեղիք չէին տալիս.նա ուներ ընկերուհի ում հետ պատրաստվում էր ամուսնանալ:Նրանք ընտրել էին ամեն ինչ.հարսանեկան զգեստ,դահլիճ,մեքենա…Մոտենում էր երկար սպասված օրը…Խինդ ու ծիծաղ…հուզմունք ու երջանկության արցունքներ…այդ ամենը միախառնվելով դարձել էին մի ամբողջություն... 

Մի քանի օր առաջ նրանք հանդիպեցին այգում նստած էին կողք կողքի,բայց անդադար լռում էին:Հանկարծ նրանց մոտեցավ մի տղա,մի փոքրիկ ծրար փոխանցեց աղջկան և շտապ հեռացավ այդտեղից: -Այդ ի±նչ է,-ասաց տղան: -Չգիտեմ,հիմա կնայեմ: Նա բացեց ծրարը:Ներսում դրված էր մի անանուն նամակ:Աղջիկը զարմանքով սկսեց կարդալ: 

Այնտեղ գրված էր. " Նա սիրում է ինձ և քեզ օգտագործում է,հեռու մնա նրանից և մի խանգարի մեզ երջանիկ լինել:Եթե ամուսնանաս նրա հետ հավերժ դժբախտ կլինես:Նրան չասես այս նամակի մասին,ուղղակի չեմ ուզում խաբնվես և ինձ տանջես,հավատա ինձ,ցտեսություն…" 

Վերջապես կխոսե±ս,-ասաց տղան: -Ոչ մի կարևոր բան չկար,ուղղակի ընկերուհիս էր,ինձ խնջույքի էր հրավիրում: -Լավ,պարզա,գնալու ե±ս: -Երևի չէ,վաղնա,ես ել չեմ կարա,հլը անավարտ գործեր ունեմ հարսանիքի հետ կապված: -Լավ,հասկացա,նայի եթե ուզեցար գնալ,ասա,քեզ կուղեկցեմ: -Չէ,չեմ գնա,լավ արի արդեն տուն գնանք,հա±: -Ահա,ոնց կուզես,-ասաց տղան և աղջկան ճանապարհեց դեպի տուն: 

Այդ դեպքից անցան ժամեր:Աղջիկը լուռ նստած էր:հանկարծ նրա հեռախոսին եկավ հաղորդագրություն այն բովանդակությամբ,ինչ նամակում էր:Հեռախոսահամարն անհայտ էր:Աղջիկը զանգահարեց իր ընկերուհուն և առաջարկեց հանդիպել:Ընկերուհին համաձայնեց:20 րոպե անց նրանք հանդիպեցին սրճարանում: 

Ընկերուհին ասաց. -Մարի,ի±նչ ա եղել,ինչի± ես կանչել: -Քիս,գժվում եմ արդեն,էսօր ինձ անանուն նամակ են ուղարկել: -Հա ի՞նչ,ի՞նչ էր գրված էդ նամակում: -Հեսա,ինքդ կարդա,-ասաց Մարին և նամակը փոխանցեց Քրիստինեին: Քրիստինեն կարդալուց հետո նամակը նորից տվեց Մարիին և ասաց. -Պահո՜,էս ով ա էս հանդուգն աղջիկը,որ ուզում ա ուրիշի դժբախտության վրա երջանկություն կառուցի: -Է՜,չգիտեմ,Քիս,չգիտեմ,բայց սիրտս լավ բան չի վկայում: -Իիիի,Մար,մի մտածի,եսիմ ով ա չար կատակ խաղում քո հետ,տենաս ով ա ուզում ներվերդ ուտի: -Էդ էլ կա գիտես,Քիս,հեչ չեմ էլ մտածի,պահ,թող գրողները տանջվեն,որ ես ուշադրություն չեմ դարձնում իրանց գրածներին: -Այ,ապրես քաղցր ջան,տենց շարունակի: Եվ սկսեցին խոսել առօրյա թեմաներից: 

Ուրախ և անհոգ անցան այդ ժամերը:Մոտենում էր այդ օրը,բաղձալի և փափագով սպասելի օրը:Մարին ուշադրություն չդարձրեց այդ նամակին:Եվ ահա… Եկավ այդ օրը:Մարին հուզումնալից պատրաստվում էր:Մի պահ նա ցանկացավ միացնել հեռուստացույցը և այդպես էլ արեց... 

Լուրերում հայտնվում էր. "Վթարի է ենթարկվել հայտնի երգիչ Գոռ Մանուկյանը:Կան վարկածներ,որ այդ ամենը ծրագրած է եղել:Երգիչև մահացել է:20 տարեկան այդ երիտասարդը կարճ ժամանակահատվածում ձեռք էր բերել մեծահռչակ համբավ…" 

Արցունքները գլորվեցին նրա կապույտ աչքերից,այն աչքերից,որ մի ժամանակ փայլում էին ուրախությունից:Այդ բոթը մթագնեց նրա ուղեղը և նա մի պահ անշարժացավ տեղում այնուհետև մի հևք արձակեց և գիտակցությունը կորցրեց:Հարազատները լսելով աղմուկը ներս մտան և վազեցին դեպի աղջիկը:Նրանք զանգահարեցին Գոռին:Սպասում էին պատասխանին,բայց ապարդյուն:Մի պահ նրանց հայացքը գրավեց հեռուստատեսությամբ ցուցադրվող գույժը:Նրանք հուսահատ ընկան աթոռներին: 

Անցան օրեր և Մարին ոչ մի կերպ չէր կարող համակերպվել հարազատի կորստին:Մեղադրում էր ինքն իրեն,մեղադրում էր իրեն չարած մեղքի համար: Անցավ 10 տարի:Աղջիկը դեռ անհամբեր սպասում էր սիրելիին,սակայն հասկանալով,որ այդ ամենը ապարդյուն է… 

Հեռուստատեսությամբ հայտնեցին հերթական բոթը. "Ինքնասպան է եղել 28 տարեկան աղջիկ:Կան վարկածներ,որ նա Գոռ Մանուկյանի ապագա կինն էր՝Մարի Հովհաննիսյանը:Աղջիկը իրեն նետել է բարձրահարկ շենքի 10-րդ հարկից…":

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1204 | Ավելացրեց: gariknina | Գնահատական: 4.3/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 5
avatar
1 milka • 12:47, 05.11.2012
Shat lavner kardaluc amboxj marmins pshaqaxvec lac lac lac
avatar
2 milka • 12:48, 05.11.2012
Shat lavner,,,,,amboxj marmins pshaqaxvec((((((
avatar
-1Spam
3 AnnaRM • 16:43, 05.11.2012
copy aaaaaaa
avatar
4 ARMINE • 21:51, 05.11.2012
CHEI CANKANA VOR SA IRAKANUTYUN LINER lac
avatar
5 gariknina • 22:03, 06.11.2012
ce iakan patmutyun ci
ComForm">
avatar