Մի տեսակ դատարկություն եմ զգում: Մի տեսակ ինչ-որ մեկի կարիքն եմ զգում: ինձ լքված եմ զգում… Շատ եմ փոխվել: Երբեմն մի հիմար պատճառով այնպես է ընկնում տրամադրությունս: Երբեմն ինչ-որ արտահայտություն կամ պահ ինձ հիշեցնում է ՔԵԶ… տրամադրությանս անկումը լինում է սարսափելի հզոր ձայնով. հարյուրավոր հարկեր ունեցող շենքի տանիքից մինչև գորշ ասֆալտ… ցավոտ անկում է լինում… Մի փոփոխություն էլ. ուշ-ուշ եմ լաց լինում գիշերները… Չգիտեմ` ուրախանամ այս փաստի վրա… երևի այո, երևի լավ է, որ ուշ-ուշ եմ լաց լինում… Այնքան վաղուց եմ վերջին անգամ խոսել քեզ հետ, որ չգիտեմ` կարոտում եմ հիմա, թե ոչ…Մի տեսակ դատարկ է հոգիս . . . ՉՀԵՌԱՆԱՍ , ՉՏԽՐԵՍ ՉԱՊՐԱԾ ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ՔԵԶ ԱՄԲՈՂՋ ՍԻՐՍ ՔՈՆՆ Է ՏԵՍ ՄԻԱՅՆ ԿՈՂՔԻՍ ՏԵՍՆԵՄ ՔԵԶ . . . (((