Մի՞թե ես խելագար եմ - 7 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 7 » Մի՞թե ես խելագար եմ
21:57
Մի՞թե ես խելագար եմ

Ինչու՞, երբ քեզ հետ կարող է այդքան լավ լիներ, ես փորձում եմ ծռել ու ճկել այն, ինչ կա իմ ձեռքերում ու պետք է որ ինձ ջերմություն տա: Սարսափելի է, երբ չես հասկանում, թե ինչ է կատարվում քեզ հետ: Մի՞թե հնարավոր է ընդմիշտ մոլորված լինել: Ինչու՞, երբ գալիս է իմ երջանկության ժամանակը, ես հետ եմ կանգնում ու շշնջում. «Ներիր, չեմ ուզում»: Մի՞թե ես խելագար եմ: Խելագարներն այսքան չեն մտածում, իսկ իմ միտքը կարծես մի հավերժական գործարան է, որ լարվում է սրտիցս արյուն քամելով: Հարցերն անվերջ են, պատասխանները բացակայում են: Ատում եմ հարցերն ու ընտրությունները: Կատաղի մարտ է տեղի ունենում այստեղ` ներսում: Ես եմ միայն անմասն մնում: Առանց ինձ այնտեղ` ներսում, հարցեր են լուծվում, իսկ ես տեսնում եմ, թե ինչ որոշումներ են կայացվում ու գլխահակ գնում ու անում հակառակը: Մի՞թե բոլորն են իմ պես խելագար: Միշտ ցանկացել եմ նման լինել մյուսներին, բայց չի ստացվում, դա հակառակ է իմ ներքին կանոններին, որոնք այդքան անգամ եմ փորձել փշրել: Ինքս ինձ հաղթել անկարող եմ:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 756 | Ավելացրեց: LeNoK | Գնահատական: 4.6/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar