
Հեռու եմ քեզնից..սակայն մտքերով քեզ հետ եմ միշտ։Կարծես առանց քեզ իմ կյանքն է կանգ առած, ինչպես հեռվում տխուր մոլորված։Կյանքս անիմաստ դարձավ այն օրից,երբ քեզ սիրեցի և կորցրեցի...Երբ դեռ երեխա` կյանքս նոր սկսած,ես իմ սխալից սիրտս խոցեցի։Սխալս այն էր, որ քեզ հանդիպելուց ընդմիշտ տարվեցի և քեզնից հեռու խելագարվեցի ու կործանվեցի։Մի անհետաքրքիր կյանքով եմ ապրում, ինքս իմ հույսով, անհույս ու տանջված,տխուր մոլորված,փորձում եմ քեզ մոտ գալ՝ թեկուզ աղերսով։Անթույատրելի զգացմունք է այդ, որ պետք է տածեմ հավերժ քո հանդեպ,սակայն քո սրտին ոչ հրամայել,ոչ էլ մերժել ես կարողանում։Ինչու՞ է կյանքը դաժան,անկայուն,ինչու՞են այդքան ուզում տառապեմ,ինչու՞ են այդպես ուզում, որ խոցվեմ..Եթե դա սեր է, որ պետք է տածենք իրարից հեռու,ավելի լավ է քեզ չտեսնեի,եթե սա կյանք է,որ բաժին ընկավ ինձ տառապելու,ավելի լավ է չծնվեի..Չէ, էլ չեմ ուզում..Չեմ ուզում կյանքս այդպես վայելեմ և քո ստվերից հավերժ թաքնվեմ..Հոգիս մոխրացելէ քո թեժ կրակից, սիրտս խոցվել է քո խրած նետից..Գուցե իմ դաժան կյանքը վերանա..Չեմ պատկերացրել ինձ ու քեզ հեռու,իրարից բաժան,տխուր,մոլորվա,:Չեմ պատկերացրել,թե ինչպես ենք մենք թողել մեր սիրո պայքարը սկսած...