Մի քանի գաղտնիք մարդու թաքնված հնարավորությունների մասին - 12 Նոյեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 12 » Մի քանի գաղտնիք մարդու թաքնված հնարավորությունների մասին
13:51
Մի քանի գաղտնիք մարդու թաքնված հնարավորությունների մասին

1. Եթե Դուք դժվարանում եք լսել, թե ինչ է ասում Ձեր զրուցակիցը, կարիք չկա անընդհատ կրկնել "ինչ, ինչ ես ասում, հըն" և նման արտահայտությունները: Այդ անհարմար իրավիճակից Ձեզ դուրս կբերի Ձեր աջ  ականջը: Այն ավելի լավ է ընկալում արագ ռիթմով արտասանվող խոսքը, ուստի Ձեզ մնում է միայն Ձեր աջ ականջը շրջել դեպի զրուցակիցը: Իսկ, եթե ցանկանում եք լսել շատ ցածր հնչող երաժշտություն, ապա դեպի այդ կողմը շրջեք Ձեր ձախ ականջը, որն ավելի լավ է ընկալում երաժշտական տոները:

2. Եթե վախենում եք ներարկումից, այս հարցում Ձեզ կօգնի հազը: Այն առաջացնում է ճնշման հանարծակի և կարճաժամկետ բարձրացում: Այդ ընթացքում ճնշվում են ցավային ռեցեպտորները և Դուք անհամեմատ ավելի քիչ եք զգում ցավը:

3. Եթե տանջում է ատամի ցավը, անցկացրեք այն առանց նույնիսկ Ձեր բերանը բացելու: Վերցրեք սառույցի կտոր և քսեք այն ձեռքին` դրսի կողմից` ցուցամատի և բութի միջև ընկած V-աձև հատվածում: Ցավը կիսով չափ կանցնի: Ձեռքի այդ հատվածում նյարդերի ստիմուլացիան արգելակում է ուղեղի ցավային ազդակները: Իսկ հետո մի մոռացեք, որ գոյություն ունեն ատամնաբույժներ:))))))

4. Երևի Ձեզանից շատերն են վազքից հետո կողային հատվածում սուր ծակոց զգացել: Դա նրանից է, որ Դուք վազքի ժամանակ սխալ եք շնչում: Պետք է արտաշնչել այն պահին, երբ Ձեր ձախ ոտքը դիպչում է գետնին: Իսկ ծակոցի պատճառն այն է, որ աջ ոտքը գետնին դնելիս եք արտաշնչում, որն առաջացնում է ճնշում լյարդի վրա, և դրա հետևանքով էլ սկսվում են ծակոցները:

5. Եթե թմրել է Ձեր ձեռքը, շարժեք գլուխը այս ու այն կողմ: Թմրածությունն առաջանում է պարանոցի մկանների լարվածությունից, իսկ այդ շարժումները նպաստում են դրանց թուլացմանը, և մեկ րոպեի ընթացքում թմրածությունը վերանում է:



 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1086 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.6/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar