Մի հորիզոն դառնամ - 21 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 21 » Մի հորիզոն դառնամ
23:18
Մի հորիզոն դառնամ

Պտտվեմ, պտտվեմ այնքան, մինչև աշխարհներս հրաժարվեն ինձնից, հարվածեն ինքնագոհ, երազամորթ մտքերիս, պտտվեմ, պտտվեմ այնպես, որ սեփական երազներս արյունասպան անեն սեփականասեր էությունս: Իմաստազուրկ ծիծաղներով սպանեմ սիրակարոտ գիշերներս, հևեմ մտքերիս ծանրությունից, փշրեմ մատներս սառը պատերով, գլխատակ սուզվեմ անարև երեկոներիս մթի մեջ ու շշնջամ՝ փրկի՜ր, փրկի՜ր: Ձուլվեմ հեռուների հորիզոնում, մի հորիզոն դառնամ ու մռնչամ մի վիրավոր առյուծի պես, որ հայելու մեջ տեսավ իրեն որպես մի կատու՝ կեղտոտ, անօգնական, այլ ոչ առյուծ՝ զորեղ, ինչպես անապատի քամիներն ու ահարկու, ինչպես օվկիանների ալիքները: Երգեմ, երգեմ արևածագիս դառը մեղեդին: Սպասեմ արևակյանքին, սպասեմ, սպասեմ, թե երբ հորիզոնները կմոտենան ապագայամոլ հույսերիս. քայլելու համար թույլ եմ, թույլ, սողալու համար չափազանց ինքնասեր եմ, ավաղ:Բացեմ աչքերս արևալուսին, նայեմ դանդաղ հոսող վայրկյաններին, հաշվարկեմ ժամերն ու պահերը, շրջեմ գլուխս, տեսնեմ քեզ. քնած ես, երազային ես: Գրկեմ ինձասեր քեզ, ձուլվեմ քնած մարմնիդ ու շնչեմ, շնչեմ քեզ այնքան, մինչև երազներս մորթեն մտքերս…  

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 854 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar