Մի գեղեցիկ կղզում բնակվում էին զգացմունքները - 16 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 16 » Մի գեղեցիկ կղզում բնակվում էին զգացմունքները
17:59
Մի գեղեցիկ կղզում բնակվում էին զգացմունքները
Մի գեղեցիկ կղզում բնակվում էին զգացմունքները: Նրանք էին՝ Երջանկությունը, Տխրությունը, Հարստությունը, Հպարտությունը և Սերը: Մի անգամ հայտարարություն եղավ, որ նրանք պետք է հեռանան այդ կղզուց, որովհետև այն ջրի տակ է անցնելու: Բոլորը գնացին, միայն Սերը որոշեց մնալ մինչև վերջին վայրկյանը, բայց երբ կղզին սկսեց սուզվել՝ Սերը օգնություն կանչեց: Հարստությունը Սիրո մոտ եկավ գեղեցիկ և հոյակապ նավով: Սերը հարցրեց. -Հարստությու՛ն, կարող ես ինձ այստեղից տանել մի ապահով վայր: Իսկ Հարստությունը պատասխանեց. -Ո՛չ, իմ նավում շատ գանձեր կան և քո համար տեղ չկա: Այդ ժամանակ Սերը խնդրեց Հպարտությանը, որը լողում էր մոտակայքում: Նա ասաց. -Հպարտություն, օգնիր ինձ խնդրում եմ: -Ես չեմ կարող քեզ օգնել Սեր, որովհետև դու թաց ես և կարող ես փչացնել իմ կահույքը,- պատասխանեց Հպարտութունը: Այդ ժամանակ Սերը հարցրեց Տխրությանը. -Գոնե դու ինձ կարող ես օգնել: -Կներես Սեր, բայց ես չեմ կարող ոչինչով օգնել: Ես շատ տխուր եմ և ինձ միայնակ ավելի հաճելի է: Երջանկությունը լողում էր կողքի կղզում և այնքան ուրախ էր, որ չլսեց Սիրո աղաղակները... -Սեր, արի ես քեզ կտանեմ: Սերը այնքան ուրախացավ, որ մոռացավ հարցնել՝ թե ով է նա: Նա մի ծեր, սպիտակամազ պապիկ էր: Երբ նրանք հասան ապահով վայրը պապիկը հեռացավ: Սերը ճանապարհին տեսավ Գիտությանը և հարցրեց, թե արդյոք ճանաչում է այն պապիկին, ով օգնեց իրեն: Գիտությունը պատասխանեց. -Նա ժամանակն էր: -Ժամանակը, իսկ ինչու հենց նա օգնեց ինձ- զարմացավ Սերը: -Որովհետև միայն Ժամանակն է, որ հասկանում է, թե ինչ թանկ է ՍԵՐԸ կյանքում: Եվ իրոք դա այդպես է: Միայն ժամանակն է, որ ապացուցում է թե ինչ թանկ է Սերը: Միայն ժամանակն է, որ փորձում է փրկել մեր սերը և պահպանել այն:Ժամանակը մեզ գիտակցել է տալիս ՍԻՐՈ իրական արժեքը....

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1032 | Ավելացրեց: PSTO | Գնահատական: 4.7/10
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar