Մի երիցուկ սեր… - 7 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 7 » Մի երիցուկ սեր…
13:12
Մի երիցուկ սեր…

… Սեր… Սե´ր… Սե՜ր… Սե՞ր… Իսկ ի՞նչ է դա…Ո՞վ է ասել, թե սիրել եմ ես… Իմ սիրտը սեր չի փնտրել ,աչքերս սեր չեն գտել, միայն հոգիս անվերջ սեր է հորինել, որ երազ ստեղծի…
Անվերջ փնտրո՞ւմ… Բայց ես սեր չեմ փնտրում, ես սիրել չգիտեմ, չգիտեմ խենթանալ, գժվել չգիտեմ ես… Ու չեմ սիրել ես… Հոգիս է իր համար սեր հորինել, մի բուռ թախիծ աչքերիս տվել ու ծով թրթիռ իմ հոգուն և շփոթ քայլերիս, որ վարանեմ մի պահ, այս ամռան տապին սարսուռ զգամ ողջ մարմնով ու թախծեմ նաև, բայց ինչի՞ կամ ո՞ւմ համար, չգիտե՜մ…Հետո, շա՜տ հետո, ես հասկացա, որ չեմ ապրի, թե հոգիս սեր չհորինի… ու հասկացա նաև, որ հոգիս խենթ է, խելառ, ու սիտս չի կարող երկար գոց մնալ…Թող որոնի հոգիս անվերջ, մի բուռ թախիծ աչքերիս, ծով թրթիռ իմ սրտին, ու շփոթ տա ոտքերիս, որ վարանեմ մի վայրկյան, սարսուռ ապրեմ, սրտիս խուլ թրթիռը կիսակենդան զգամ, որ ապրի հոգիս, ապրեցնի ինձ…Հետո հոգիս քամիներ կհորինի ու արեգակներ կվառի, որ փոթորկվի ու փոթորկի սիրտս էլ, որ վառվի ու վառի սիրտս էլ…Հետո աչքերս կժպտան մեկին, հոգիս կայրի հորինած սերերն իր հին, սիրտս կլցվի տարօրինակ հուզումով, կայրի արյունս, ու… ու ես չեմ հասկանա ոչինչ…Ու կխենթանամ, կմոռանամ ինձ ու կշնչեմ սեր…Հետո կանցնի ժամանակ՝ օրեր գուցե, կամ գուցե ամիսներ, և ես կդառնամ գիժ… ու մի օր էլ գուցե ծով կդառնան լսած-ասած խոսքերը քնքշության…Հետո… Հետո կծաղկեն երիցուկներ, կծածկեն ողջ պարտեզն իմ ու կլցնեն նաև կյանքն իմ, ու ես կսկսեմ պոկել նրանց ծաղկաթերթերը նրբին, ճերմակ, կպոկեմ, որ հասկանամ սիրո՞ւմ է, չի՞ սիրում…Սերս կփոխվի, կփոքրանա… Ամեն անգամ, երբ կմնա ընդամենը մի ծաղկաթերթ, ծաղկաթերթը <<չի սիրում>>-ի, հավատս կմարի, լսած խոսքերը քնքշության կդառնան սին, ու սերս կփոքրանա…Վերջում ինձ կմնա մի երիցուկ հույս, մի երիցուկ սեր ու մի ծաղկաթերթ հավատ, որ գուցե պատահմամբ կմնա ծաղկարթերթը <<սիրում է>>-ի…Հետո հավատը կընկնի պոկված վերջին ծաղկաթերթի հետ, ու կմնա միայն մի երիցուկ հորինված անավարտ սեր…

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1698 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar