Մի բրենդի պատմություն - 8 Փետրվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 8 » Մի բրենդի պատմություն
21:08
Մի բրենդի պատմություն

Ո՞վ չի տեսել ավազագույն երանգով հայտնի վանդակավոր նախշը, որը պատկանում է աշխարհահռչակ Burberry բրենդին: Հենց այս բրենդի ստեղծման պատմությանն էլ այսօր կանդրադառնամ FashionYan-ում:  Burberry-ն հիմնարվել է 1856 թվականին` Թոմաս Բարբերիի կողմից, ով մանուֆակտուրայի խանութ ուներ: Նրան է պատկանում աշխարհում առաջին ջրադիմացկուն կտորի` գաբարդինի ստեղծումը: Այս կտորից կարված հագուստը գրավում էր հատկապես ճանապարհորդներին եւ սպորտսմեններին: Սկզբում բրենդն արտադրում էր վերնահագուստ եւ բանակային հանդերձանք: Առաջին աշխարհամարտի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կողմից Burberry-ն պատվեր է ստանում` կարել սուպերդիմացկուն վերարկուներ, որի արդյունքում բրենդը միլիոններ է վաստակում եւ լայն տարածում ստանում: Որոշ ժամանակ անց Burberry-ին պատվիրում են Բրիտանիայի ամբողջ ԶՈՒ կազմի համար կարել համազգեստ: Հենց այդ ժամանակ էլ առաջանում է տարբերանշան ստեղծելու անհրաժեշտությունը: Կարճ ժամանակ անց Burberry-ն ունենում է իր ապրանքանշանը` հայտնի ձիով ասպետը:  Burberry բրենդի  առանձնահատկություններից եւ, ինչու չէ, նաեւ հաջողության գրավականներից է հանրահայտ վանդակավոր նախշը, որը կարվել է վերարկուների ներսի կողմից` սկսած 1920-ական թվականներից: Հիմնական գույներն են` ավազագույնը, կարմիր, սպիտակ եւ սեւ գծերը: 1955 թվականին Burberry ընտանեկան ընկերությունն անցնում է լորդ Դեւիդ Ուոլֆսոնի ղեկավարության տակ: burberryՆերկայումս բրենդը հագուստի արտադրության երկու խոշոր գիծ ունի: Burberry Prorsum գծի հագուստն արտադրվում է Միլանում եւ թելադրում նորաձեւություն: Այս ապրանքանիշի հագուստ կարող են իրենց թույլ տալ գնել միայն բարձրակարգ էլիտայի ներկայացուցիչները, քանի որ այն շատ թանկ արժէ: Հագուստի մյուս գիծն է Burberry London-ը, որը հանդիսանում է բրենդի այցեքարտը` արտադրելով ջինսեր, վերնազգեստներ, շրջազգեստներ, կոշիկներ: Կա նաեւ Thomas Burberry գիծ, որը ստեղծում է հագուստ երեխաների եւ դեռահասների համար:

 Նյութի աղբյուր՝ http://fashionyan.wordpress.com/2014/02/08/burberry/

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 580 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar