Մի անգամ…... Կար մի կղզի , որտեղ ապրում էին զգացմունքը և մարդկային արժեքները ` լավ տրամադրությունը , տխրությունը , իմաստությունը . . . ինչպես նաև մնացած բոլորը , այդ թվում սերը: Հանկարծ մի օր բոլոր զգացումներին հայտնեցին , որ կղզին շուտով խորտակվելու է : Հետեվաբար բոլորը պատրաստեցին իրենց նավակները և գնացին: Միայն սերը սպասեց միայնակ ,մինչև վերջին րոպեն : Երբ կղզում մնաց մի կտոր ցամաք, սերը որոշեց օգնություն խնդրել : Հարստությունը անցնում էր սիրո մոտով և սերը օգնություն խնդրեց նրանից ,
-Հարստություն դու կարող ես ինձ վերցնել քեզ հետ: -Չեմ կարող , որովհետև իմ նավակի մեջ շատ ոսկի ու արծաթ կա և քեզ համար տեղ չկա : Հետո սերը օգնություն խնդրեց հպարտությունից , -Հպարտություն խնդրում եմ ինձ վերցրու քեզ հետ, իսկ վերջինս պատասխանեց , - Չեմ կարող , իմ նավակում ամեն ինչ գեղեցիկ է , դու կարող ես փչացնել ամեն ինչ : Այդ ժամանակ սերը դիմեց տխրությանը , - Տխրություն խնդրում եմ վերցրու ինձ քեզ հետ : Ախ սեր , -պատասխանեց տխրությունը ,- այնքան տխուր եմ , որ ուզում եմ մենակ մնալ : Հետո լավ տրամադրությունը անցնում էր սիրո մոտով , և նա այնքան երջանիկ էր , որ նույնիսկ չնկատեց , որ իրեն կանչում են : Հանկարծ ինչ-որ ձայն ասաց . <Գնանք սեր ես քեզ կվերցնեմ ինձ հետ >: Կանչողը մի ծերուկ էր : Սերը իրեն այնքան երջանիկ և ուրախ զգաց, որ մոռացավ ծերուկի անունը հարցնել : Երբ նրանք հասան ցամաքին , ծերուկն անհետացավ : Սերը հասակացավ , թե որքան էր պարտական ծերուկին և հարցրեց իմաստությունից ,- Իմաստություն կարող ես ասել ով ինձ օգնեց: -Դա ժամանակն էր , պատասխանեց իմաստությունը : -Ժամանակը, հարցրեց սերը , Բայց ինչու այնպես ստացվեց , որ ժամանակը օգնեց ինձ: Իմաստությունը պատասխանեց, - Որովհետև միայն ժամանակը գիտի ,թե ինչքան կարևոր է սերը կյանքում