Մհերը երեկ իր "ֆեյսբուքյան” էջում "Մերի Մակարյանն ամուսնանո՞ւմ է” պրովոկացիոն մեկնաբանությամբ մի լուսանկար տեղադրեց, որտեղ "Դժվար ապրուստ” հեռուստասերիալի դերասանուհին հարսանեկան զգեստով է, ինչն էլ մեծ աղմուկ բարձրացրեց վերջինիս երկրպագուների շրջանում:): Երեկ ուշ երեկոյան մեզ հաջողվեց կապվել այս երգչի հետ, որն էլ ասաց, թե ոչ մի մեկնաբանություն չի կարող տալ, իսկ ճշմարտությունն իմանալու համար փորձենք զրուցել հենց "հարսնացուի” հետ:): Այսօր արդեն Մերի Մակարյանը BRAVO-ի հետ զրույցում հերքել է իր` ամուսնանալու մասին լուրերը."Չէ, նման բան չկա: Զգեստն ուղղակի կրել եմ երեկ տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ”:
Թեեւ շատերը Մերիի` հարսի զգեստով այս լուսանկարի` սոցիալական ցանցում հայտնվելը համարում են PR քայլ, սերիալային դերասանուհին նշել է, թե մտադրված ոչինչ չեն արել."Նախ` լուսանկարը ես չեմ տեղադրել, հետո Մհերն իմ մտերիմ ընկերներից է եւ ինձ լուսնակարել է` ընդամենը մտածելով, որ գեղեցիկ եմ այդ զգեստով”: