Մեր սերը մահացավ ոչ-ոքի - 14 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 14 » Մեր սերը մահացավ ոչ-ոքի
13:58
Մեր սերը մահացավ ոչ-ոքի

Իմ ու քո պայքարում չեղան հաղթողներ ու պարտվողներ, մեր սերը մահացավ ոչ-ոքի: Հիմարություն է այս ամենը, հասկանու՞մ ես, քանի որ դու միևնույն է, չես հասկանալու, թե որքան ես սպանել ինձ: մի՞թե այդքան դաժան ես իրականում, որ հենց ինձ ընտրեցիր: Ինչու՞ հենց ես: Ինչու՞ հենց ես պիտի այսպես մոլորվեի, մահանայի այսքան երիտասարդ: Մեր սերը մահացավ ոչ-ոքի, որովհետև ես չեմ էլ խաղացել, իսկ դու եղել ես թե խաղացող, թե դատավոր: Ես նվիրվել եմ անմնացորդ, իսկ դու սիրտս ես գլորել, ինքդ գոլ խփել, ինքդ հրճվել, ես էլ գլուխս կախ ընդունել եմ ամեն ինչ… Դու չես հասկանա, թե որքան է սիրտս ցավում, դու երբեք չես զգացել այն ճնշումը, որից շունչս կտրվում է, խենթանում եմ, սակայն ստիպված եմ լռել, որովհետև ցույց եմ տալիս, թե ուժեղ եմ: Եվ ամենացավալին գիտե՞ս որն է… Որ գիտեմ, որ գրածս ոչ մի բառ չես հասկանա: Դու միշտ ես խաղում, փորձում ես ինչ-որ բաներ ապացուցել, մինչդեռ ես այնքան դժբախտ եմ: Դժբախտ եմ, որովհետև քո կողքին ավելի դժբախտ եմ: Ես քեզ չեմ մեղադրում, ոչ էլ ինձ եմ կեղեքում. սրտին չես թելադրի, պարզապես սիրտս է սխալվել, նա միշտ է սխալվում: Ես աշխարհի չափ միայնակ եմ, մոլորված, չեմ հասկանում, թե ուր եմ գնում, ինչ եմ զգում, ինչու եմ զգում. ես ոչինչ չգիտեմ… Ես ոչ ոքի չեմ կարոտում, ոչ ոքի մասին չեմ մտածում, իսկ հիշողություններս զայրույթ են առաջացնում: Ես քեզ այնքան էի վստահում, իսկ դու մինչև այսօր շարունակում ես տանջել ինձ, դու ծաղրում ես ինձ, ամեն ինչ անում, որպեսզի քեզ չկարողանամ մոռանալ, մինչդեռ ես ցանկանում եմ ազատվել «դու» կոչվող դերանունից, որ տրորեց իմ «ես»-ը: Մեր սերը մահացավ ոչ-ոքի, որովհետև ես ու դու «մենք» չէինք…

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 877 | Ավելացրեց: LeNoK | Գնահատական: 4.4/11
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 AnnaRM • 13:09, 15.06.2012
apiiiiis Lenokssss shaaaat lavnaaaaaa pupushssssssssss 6 9 9 9 9 9
avatar
2 Lenush • 11:47, 16.06.2012
Lenok jan shat lavner,,,maladec 9 9 9 9 9 9 9 9 9 9 9
avatar
3 LeNoK • 21:35, 16.06.2012
17 17 17 17 vaay karmreci
ComForm">
avatar