Մեր մեծերը - 30 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 30 » Մեր մեծերը
20:25
Մեր մեծերը

Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
– Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:

Ասում են, որ երբ Անդրանիկն իր զորքով շարժվում էր գաղթողների հետևից, հանկարծ ճանապարհի փոսի մեջ տեսնում է մի բարուրած երեխա: Վերցնում է երեխային, մոտենում գաղթողների առաջին խմբին:
-Ո՞վ է այս երեխային թողել,- հարցնում է նա:
Ոչ ոք չի ուզում հանձն առնել: Անդրանիկը դիմում է խորամանկության:
- Եթե երեխան մայր չունի, թրատե'ք,- հրամայում է վրդովված:
Դրանից սարսափած մի կին ճչում է:
-Վերցրու',- դառնացած ասում է Անդրանիկը,- եթե այս երեխան չլինի, վաղը ո՞վ պիտի մեր երկիրը պահի:

Շիրազին հարցնում են.

-Սիլվան սկզբից այդքան տաղանդավո՞ր էր:
-Չէ հա, բաժնվելուց տաղանդիս մի մասը հետը տարավ:

Պատմում է Շիրվանզադեն
Մի օր Ղազարոս Աղայանը, Ավետիք Արասխանյանը, Հովհաննես Թումանյանը, ես ու մի քանի ուրիշներ Թիֆլիսի Երեւանյան անունով հրապարակի վրա հեռագիրներ էինք կարդում: Հեռվում երեւաց Պռոշյանը: Շուկայից էր գալիս, իր հաստ ձեռնափայտը հովվի պես ուսին դրած եւ ծայրին կախած գույնզգույն մի թաշկինակ, որը լիքն էր օրվա պարենով: Թաշկինակի միջից ցցվել էին կանաչ սոխի երկայն շյուղերը սվինների պես: Պռոշյանը մոտեցավ մեզ ու կանգնեց իմ քով: Հանկարծ աչքիս տակով տեսա, որ նրա վերարկուի՝ տոպրակների չափ լայն գրպաններից մեկը մի տեսակ պարում է: Թումանյանին աչքով արի: Նա փթկաց եւ, ձեռը տանելով Պռոշյանի գրպանը, այնտեղից դուրս բերեց մի թղթյա տոպրակ՝ նոր մորթոտված «ցոցխալ» ձկներով լի: Ինչպես հայտնի է, այդ ձկնիկները մորթվելուց հետո դեռ երկար ժամանակ թպրտում են. ահա թե ինչուՊեոշյանի գրպանը պարում էր;

-Ա՛յ մարդ, ի՞նչ է այդ, չես ամաչո՞մ,-գոչոց Աղայանն ահեղ ձայնով:
-Սո՛ւս արա, գյադա՛,-պատասխանեց Պռոշյանն անհոգ,-լակոտներս «ցոցխալ» շատ են սի

րում, նրանց համար եմ գնել:
-Դե լավ, հեռացիր, տեսնում ես, գործ ունենք, ասաց Աղայանը,- որի համար իրոք լուրջ գործ էր օրվա հեռագիրներ կարդալը:
-Գնուն են, գնում եմ, լոռեցի չոբան:Տղեք, ով ուզում է, թող ճաշին գա մեր տուն, կսպասեմ:

Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է,,,
-

Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց...
-Ինքը,- լինում է պատասխանը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1044 | Ավելացրեց: MISS | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 ANI • 17:28, 05.03.2013
5 5 5 5 8
avatar
2 ANI • 17:29, 05.03.2013
6 6
ComForm">
avatar