Մենք հիշում ենք, Մենք պահանջելու ենք: - 19 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 19 » Մենք հիշում ենք, Մենք պահանջելու ենք:
23:54
Մենք հիշում ենք, Մենք պահանջելու ենք:

Հայերի զինաթափումը հնարավոր դարձրեց Օսմանյան կայսրության հայկական ազգաբնակչության դեմ պարբերական գործողության, որը ներառում էր հայերի համընդհանուր տեղահանում դեպի անապատ, որտեղ նրանք դատապարտված էին մահվան կողոպտիչ ավազակախմբերից կամ սովից ու ծարավից։ Տեղահանման ենթարկվեցին կայսրության գրեթե բոլոր հիմնական կենտրոնների հայերը, այլ ոչ թե միայն սահմանամերձ շրջանների, որտեղ ծավալվում էին ռազմական գործողություններ։

Սկզբում իշխանությունները հավաքեցին առողջ տղամարդկանց՝ հայտարարելով, որ բարյացակամ տրամադրված կառավարությունը, ելնելով ռազմական անհրաժեշտությունից, պատրաստվում է հայերին վերաբնակեցնել նոր տներում։ Հավաքված տղամարդիկ փակվեցին բանտերում, իսկ այնուհետև քշվեցին անմարդաբնակ վայրեր և ոչնչացվեցին հրազենի կամ սառը զենքի օգնությամբ։ Այնուհետև հավաքագրվեցին ծերունիները, կանայք և երեխաները, որոնց նույնպես հայտնեցին, որ նրանք պետք է վերաբնակեցվեն։ Նրանց քշում էին շարասյուներով՝ ժանդարմների հսկողության տակ։ Նրանք, ովքեր ի վիճակի չէին այլևս գնալու, սպանում էին. բացառություն չէր արվում նաև հղի կանանց հանդեպ։ Ժանդարմներն ըստ հնարավորության ընտրում էին երկար երթուղիներ կամ մարդկանց ստիպում էին հետ գնալ նույն երթուղուվ, մինչև ծարավից ու քաղցից չմեռներ վերջին մարդը։

Թալեաթը հրամայել էր սպանել բոլոր աքսորյալ հայերին՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ու երեխաներին։ Նա բազմաթիվ հեռագրեր է ուղարկել այդ մասին, «Հալեպի կուսակալին․ Վրա հասավ արտաքսումների վերջը։ Սկսեք գործել նախկին հրամանների համաձայն, և դա կատարեցեք որքան կարելի է շուտ, Ձեզ արդեն հաղորդվել է, որ Ջեմիյեթի ցուցումով որոշվել է լիովին ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին։ Նա, ով դուրս կգա այդ որոշման դեմ, չի կարող մնալ պաշտոնական դիրքում։ Ինչքան էլ դաժան լինեն ձեռնարկվող միջոցները, պետք է վերջ արվի հայերի գոյությանը։ Որևէ ուշադրություն մի դարձրեք ո՝չ տարիքին, ո՝չ սեռին և ո՝չ էլ խղճմտանքին»։

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կարմիր կիրակի

Տեղահանման առաջին փուլը սկսվեց 1915 թվականի ապրիլին Զեյթունի և Դորթյոլի հայերի տեղահանմամբ։ Ապրիլի 24-ին ձերբակալվեց և աքսորվեց Ստամբուլի հայկական վերնախավը (Այդ օրը երբեմն անվանում են Կարմիր կիրակի), իսկ հետագայում նաև կայսրության այլ համայնքների հայտնի ներկայացուցիչները ձերբակալվեցին և տեղափոխվեցին երկու համակենտրոնացման վայրեր Անկարայի մոտ՝ ղեկավարվելով 1915 թվականի ապրիլի 24-ին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի արձակած հրամանով։

Այդ գիշերը հայ մտավորականների առաջին հոսքը՝ թվով 235 մարդ, ձերբակալվեց Կոստանդնուպոլսում։ Ձերբակալվածների ընդհանուր թիվը այս գործողության արդյունքում կազմեց 2345 մարդ։ Տեղահանության մասին օրենքի ընդունումից հետո՝ 1915 թվականի մայիսի 30-ին, ձերբակալվածները տեղաբաշխվեցին ամբողջ կայսրության տարածքով, և նրանց մեծամասնությունը սպանվեց։ Շատ քչերը, այդ թվում Վրթանես Փափազյանը և Կոմիտասըփրկվեցին առանձնահատուկ միջամտության արդյունքում։ Չնայած հայերն օրենքում չէին հիշատակվում, բայց պարզ էր, որ օրենքը գրված էր նրանց համար։


1915 թվական... Մեծ Եղեռն,15000000 զոհ: Սա էր 1915 թվականին մեր բազմաչարչար երկրի վիճակը: Անցել են տարիներ, մեր երկիրը  ոտքի է կանգնել և կրկին նույն պատերազմի վախը: 2015 թվականի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում կհիշատակվի հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը : Մեկ ու կես միլիոն մարդ, կանայք, անպաշտպան երեխաներ սպանվեցին ամենադաժան ձևով: 

Մենք հիշում ենք, մենք պահանջելու ենք: 

Ձեզ եմ ներկայացնում տեսահոլովակ՝ նվիրված Ցեղասպանության 100 ամյակին:
 Ապրելու Ապրիլ...

 


Պատրաստեց՝ Գևորգ-ը:

 

 

Բաժին: Status4ka.Ru | Դիտումներ: 683 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 4.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar