Մենք ապագայում - 12 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 12 » Մենք ապագայում
21:20
Մենք ապագայում
Մենք ծանոթացանք սոցիալական կայքով : Ուղղակի խոսում էինք ու չէի պատկերացնի, որ մի օր գժի պես կսիրեմ: Սովորական մի օր խոսում էինք և նա խնդրեց իմ բջջայինի համարը ու ես մերժեցի: Նա անդադար ասում էր, որ տամ համարս, բայց ես համառորեն չէի տալիս: Մի օր ընկերուհուս հետ խոսւմ էի համացանցով և նա ևս խնդրեց համարս: Ես ուղարկեցի նրան , հետո տեսա որ շփոթվել և ուղարկել եմ ուրիշի: Նրան ով անդադար խնդրում էր համարս: Այդ օրվանից նա սկսեց զանգել ինձ :Օր օրի ավելի էի կապվում և միգուցե արդեն սիրում : Որոշեցինք հանդիպել: Հանդիպեցինք : Ես այնքան հուզված էի, տեղս չէի գտնում , սիրտս արագ էր զարկում: Տարօրինակ բան էր կատարվում հետս: Առաջի հանդիպումն էր : Չեք պատկերացնի ինչ վիճակում էի: Ես այդ օրը ոչ մի բառ չխոսեցի : Անդադար քայլում էինք ու քայլում: Օրը շատ լավ անցավ ամեն ինչ շատ լավ էր: Հպարտ էի, որ աստված ինձ նրան ուղարկեց : Նա մեծ պարգև էր : Միակ մարդը ում կյանքիցս շատ էի սիրում ու սիրում եմ: Աստված իմ այնքան երջանիկ էի , որ մոռացել էի ամեն ինչ մոռացել էի ամենքին ու միայն նրանով էի տարվել: 
Սովորական մի օր էր ,հայրիկիս ծննդյան օրն էր: Սպասում էի նրա հերթական զանգին ու նա զանգեց: 
-Աստված իմ երանի չասեր, երանի չլիներ: 
Նա ասաց, որ գնում է Ռուսաստան: Վերանարձել էր աշխատանքից և տեսել տոմս: Չեք պատկերացնի ինչ կատարվեց ինձ հետ : Աշխարհը կարծես գլխիս փուլ եկավ: Իմ սերը ինձ թողեց մենակ: Մի պահ լռեցի ու հիշեցի մեր լավ ու վատ օրերի մասին: Երբ նա ասաց իր սիրո մասին,որ ես եմ նրա միակ սերը: Այդժամ սիրտս մի պահ կանգ առավ , նրա խոսքերից խոր քուն մտած հոգիս արթնացավ: Երջանկությունից աչքերս լցվեց ու հոգիս խինդով պատվեց: Սթափվեցի, սրբեցի արցունքներս, ուժ հավաքեցի ու խոսեցի նրա հետ: Չեր ուզում իզուր հույսեր տալ որ չտանջվեմ: Ու նա գնաց առանց որևէ հույս տալու: Կզարմանաք, բայց մենք մնացինք լավ ընկերներ իբր քուր եղբայր: Ինչու իբր, քանի որ ես երբեք չէի կարող նրան եղբայր ընդունեի: Ես ցույց չէի տալիս իմ զգացմունքները, բայց տաքուն շատ էի լացում ու տառապում: Մի օր չդիմացա, արթնացա քնիցս ու որոշեցի ասել: Նամակ գրեցի . Ես _Բարև ոնց Էս 
Նա_Բարեվ լավ դու ոնց էս Ես_ քեզ մի բան պիտի ասեմ, բայց խոստացիր, որ ինձ ճիշտ կհասկանաս Նա_ ասա ես քեզ երբ չեմ հասկացել Ես_կներես էլ չեմ կարող խաղալ էլ չեմ կարող տաքցնել : Ինչ դու գնացել ես ոչ մի օր ես հանգիստ չեմ քնել օրս լալով եմ անցկացրել: Կներես էլ չեմ կարող չասել: Ես քեզ շատ եմ սիրում ու երբեք էլ քեզ որպես եղբայր չեմ ընդունել: Խնդրում եմ հասկացիր ինձ էլ չէի կարող տաքցնել: Չգիտեմ որքանով ճիշտ արեցի բայց չէի կարող այլևս լռել: Նա_ես տենց էլ գիտեի, ասա հիմա ինչ անեմ ես: Տեսնում ես, որ ասում էի ես քեզ մենակ ցավ եմ պաճառում չես հավատում : Ես_ ցավը մեղմա ասված ես չունեմ հպարտություն հավաքեցի ամբողջ ուժերս ու ասեցի: Ես քեզ չեմ ստիպի մնալ իմ հետ երևի ես քեզ արժանի չեմ Աստված այդպես ուզեց: Նա_Չէ հակառակը ոչ թէ դու այլ ես քեզ արժանի չեմ դու ավելի լավին ես արժանի: Ես դեռ 2 տարի մտադրություն չունեմ կյանքս դասավորելու դրա համար էլ չեմ ուզում քեզ իզուր հույսեր տալ, ես ել չգիտեմ ինչ կլինի:Դու էլ ինձ հասկացի դու շատ լավ մարդ ես ու ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես դու դրան արժանի ես Ես_ հասկանեւմ եմ եթե չհասկանաի բոլորին չէի ապացուցի, որ դու մեղք չունես մենակ մի ասա, որ քեզանից լավին եմ արժանի ; Նա_ Մարդու ճակատին ինչ գրածա են էլ կլինի , եթե գրած է, որ ինքը պիտի վառվի ուրեմն պիտի վառվի ինչքան էլ ուզում է փորձի խեղտվի մեկ է չի ստացվի: Գիտեմ հիմա նեղացաց ես չեմ ուզում քո համար ավելի դժվար լինի դրա համար հույսեր չեմ տալիս ժամանակը ամեն ինչ ցույց կտա: Եթե մեզ տրված է, որ մենք պիտի միասին լինենք ուրեմն կլինենք, թեկուզ մի քանի ամիս իրար հետ չխոսենք: Ես_դու էտ ցավը գիտակցելով չես տվել , դու ինչ մեղք ունես որ այսպես ստացվեց : Աստված մեծ է ոնց կամենա այդպես էլ կլինի :

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1347 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 4.0/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 ani1993 • 13:48, 18.12.2012
VAY SA IM KYANQI PAMUTYUNN E ES EM GREL
ComForm">
avatar