ՄԵնակություն ,,,որին դատապարտեցիր դու ... - 10 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 10 » ՄԵնակություն ,,,որին դատապարտեցիր դու ...
16:02
ՄԵնակություն ,,,որին դատապարտեցիր դու ...
Բարձրացրել եմ ձեռքերս վեեր , խնդրում եմ Աստծուն ինձ բացատրել , թե ինչու եմ այս օրվան հասել: Ինչու՞: Տեեր անձրևը թափվում է անընդհատ ու ստիպում տառաապեե՜լ: Տեեր բացատրիիր ինձ: Չէ որ ես ոչինչ չեմ հասկանում: 
Դեե Սեե՜ր բացատրիր ի՞նչ է սերը: Չէ որ ասում էիր , որ սիրում ես ինձ: Իսկ ես,,,ես հավատում էի: Կարծում էի սիրում ես, կարծում էի երջանկացնում եմ քեզ: Կարծում էի , թե իմ նվիրած նվերները ամենագեղեցիկն էին: Կարծում էի իմ ասած սիրո խոսքերը ամենառոմանտիկն էին: Կարծում էի քեզ համար ինձնից լավը չկա: Բայց ո՜չ: Դու ինձնից լավ տղայի գտար: Ով ուներ ավելին: Ուներ երևի ավելի գեղեցիկ ժպիտ, այտերին փոսիկներ, աչքեր: Չգիտե՜մ: 
Իսկ ես,,,ես ուղղակի ինձ վրա ամրացրեցի անհույս տղայի կերպարի պիտակը ու շարունակեցի ապրել: Շնչե՜լ: Ապրել այնպես, կարծես թե ոչինչ էլ չի եղել: Ոչ ոք ինձ չի ցավեցրել: Չի նեղացրել ու չի լքել: 
Ի՞նչու: Գուցե ես սիրել չգիտեմ: Այդ դեպքում բացատրիր ի՞նչպես եմ այդքան ուժգին սիրել ու սիրում : 
Անմնացորդ սիրել եմ , նվիրվել: Իսկ դու՞: Չեմ էլ ուզում պատկերացնել , որ խաբել ես ինձ : Գնացիր ուրիշի մոտ: Վազեցիր գումարի, շքեղ մեքենաների, մեծ տների ու հարստության ետևից: Բայց հավատա, դա մի օր կսպառվի , ինչպես , որ կսպառվի նրա հանդեպ քո տածած անհավատալի սերը, որը սկսվեց մի քանի օրվա ընթացքում: Մի օր կվերջանա ամեն ինչ ու կկանգնես ու կնայես եետ, ու կտեսնես միայն խաբեություն: Դարձար ուղղակի փողի կծիկ , առանց հասկանալու , որ նյութականը անսպառ չէ: 
Ապրիիիր սիրելիս, ապրիր քո այդ ուրիշի համար: Ու մի օր կհասկանաս ամեն բան: Ու դրա համար քեզ խոսքեր պետք չեն լինի: Դու կզգաս Սիրելիս , դու դա ինքդ կզգաս: Կզգաս ինչպես է նյութականը վերջանում ու ոնց ես սկսում փտել ՝ մենակությունից:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1094 | Ավելացրեց: SILOK | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar