ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ17 Դարի նորաձևություն՝ դաջվածքներ - 20 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 20 » ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ17 Դարի նորաձևություն՝ դաջվածքներ
21:56
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ17 Դարի նորաձևություն՝ դաջվածքներ

Դաջվածքների տարածվածության մասին միայն ես չէ, որ գիտեմ: Այսօր և՜ տղան, և՜ աղջիկը, որը կարողանում է դիմանալ մարմնական ցավի և գրպանում ունի որոշակի գումար, կարող է մտնել որևէ սրահ և ձեռք բերել, այսպես ասած, աքսեսուար մարմնի ցանկացած մասում: Հայաստանում մարդիկ նախընտրում են այնպիսի տատուներ, որոնք որևէ նշանակություն ունեն, իսկ օտար երկրներում տատու սրահներում հետևելով մասնագետների առաջարկին՝ գեղեցկության համար տարբեր տեսակի տատուներ են անում: 
  "Տատու" բառը ծնվել է Թահիթի կղզում, որտեղ այն շատ տարածված էր և տեղի լեզվով նշանակում է ընդամենը "նշան", "նկար": Մարմինը դաջելու արվեստը հազարամյակների պատմություն ունի եւ տարածված էր տարբեր ազգերի մոտ: Դեռ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում այն շատ տարածված էր եգիպտացիների մոտ: Որպես կանոն` տատուն իրենից ներկայացնում էր տվյալ ցեղի կամ կլանի նշանը, և նրանով դաջում էին բոլոր անդամներին: Բացի այդ, տատուն նաև թալիսմանի գործառույթ էր կատարում, պահպանում էր տիրոջը չար աչքից, թշնամու նետից: Իսկ Հին Հունաստանում և Հռոմում տատու էին դաջում ստրուկների եւ հանցագործների մարմնին:
       Տատուի նորաձևությունը Եվրոպա է հասել 18-րդ դարում անվանի ճանապարհորդ Ջեյմս Կուկի շնորհիվ, որն իր հետ ոտքից գլուխ տատուով զարդարված մի վայրենու էր բերել ինչ-որ մի կղզուց:
      Մեր օրերում վերածնվում է տատուի պաշտպանական նշանակությունը: Օրինակ` բիրմացիները, որպես պաշտպանիչ նշան, իրենց ուսին թութակ են դաջում, թայերը` խորհող Բուդդա, իսկ Արևմուտքում կարծում են, որ հաջողություն է բերում առվույտի կամ զառերի պատկերը: Իսկ վիշապի պատկերը տալիս է ուժ ու իշխանություն: Հայտնի է, որ ապագա ռուսական ցար Նիկոլայ 2-րդը իրեն նման տատու է անում Ճապոնիայից վերադառնալուց հետո: Նրա օրինակին են հետևում նաև մյուս արիստոկրատները, սակայն դա չփրկեց Ռոմանովների դինաստիան անկումից:
     1937-39թթ. տատու անելը ԽՍՀՄ-ում պատժվում էր օրենքով: Խորհրդային ժամանակներում տատու էին անում հիմնականում ժամկետային զինծառայողներըև բանտարկյալները: Այլ նշաններից բացի` նրանք իրենց կրծքին դաջում էին Ստալինիև Լենինի դիմանկարները: Համարվում էր, որ մահապատիժ իրականացնողները չեն համարձակվի կրակել առաջնորդների նկարներին:
       Մեր օրերում բժիշկներից կարելի է որոշակի տեղեկություն իմանալ այս կամ այն դաջված նկարի տիրոջ ճակատագրի մասին: Օրինակ` չարժե դաժան, ծանր մահով մահացած մարդու դիմանկարը դաջել, հակառակ դեպքում նույն ճակատագիրն է սպասվում նաև քեզ: Չարժե նաևտարբեր թվեր ու նշաններ դաջել ուղղակի "հավեսի համար", առանց իմանալու նշանակությունը: Մեկը, ով իր ճկույթին "13" թիվն էր դաջել, մի քանի տարի լուրջ անախորժությունների մեջ էր, մինչև որ նա գլխի կընկներ պատճառի մասին: Մեծ դժվարությամբ թիվը ջնջելուց հետո նրա կյանքը սկսում է հունի մեջ ընկնել:

      Մեկ ուրիշը մարմնին դաջել էր չինական հիերոգլիֆ, առանց իմանալու նշանակությունը: Նրա կյանքում էլ է սկսվում "սև շրջանը", մինչև որ պատահաբար իմանում է, որ այդ հիերոգլիֆը նշանակում է "դև":
     Տատուի մասնագետները կատեգորիկ կերպով խորհուրդ չեն տալիս դաջել մոգական խորհրդանշաններ, ծանր ճակատագրով մարդկանց դիմանկարներ կամ էլ այնպիսի նշաններ, որոնց նշանակությունը չգիտեք: Բացի այդ, տատու դաջելը ուղեկցվում է ալերգիկ ռեակցիաներով և ինֆեկցիաներով, իսկ մաքրելը շատ դժվար է, երկարատև ու ցավոտ:

 Մեկնաբանություններում պատմեք ձեր դաջվածքների մասին կամ թե մարմնի որ մասում եք սիրում կամ ուզում տատուներ ունենալ: Չնայած վնասներին, որոնք կարող են առաջանալ մաշկի կամ մասնագետների սխալ աշխատանքից, դաջվածքը իրոք գեղեցիկ է նայվում, պարզապես պետք է ճիշտ ընտրել այն անողին: 

 

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1704 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar