Մազերը սնուցող դիմակներ - 19 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 19 » Մազերը սնուցող դիմակներ
12:12
Մազերը սնուցող դիմակներ

Մազերը մշտական խնամքի կարիք ունեն: Մանավանդ ձմռան ամիսներին հարկավոր է սնուցող դիմակներ շատ օգտագործել: Ձեզ ենք առաջարկում մազերի խնամքի համար նախատեսված դիմակների երկու բաղադրատոմս.

1. 3 ճ/գ ալոեի տերևների քամած հյութը, 3 ճ/գ կոնյակն ու 3 ձվի դեղնուցը խառնել: Ստացված մասսան քսել մազարմատներին, պահել 30-60 րոպե: Գլուխը լվանալ գոլ ջրով: Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթը 2 անգամից ոչ ավել: Այն սնուցում է մազերը, փայլ և առատություն է հաղորդում դրանց, ինչպես նաև, պայքարում է մազաթափության դեմ:

2. 1 ձվի դեղնուցը խառնել 1 ճ/գ երիժակի (репейное масло) և 1 ճ/գ գերչակի յուղի հետ: Քսել մազարմատներին, պահել 30-60 րոպե: Գլուխը լվանալ գոլ ջրով: Օգտագործել շաբաթը 2 անգամից ոչ ավել: Այս դիմակը խթանում է մազերի աճը, հաղորդում է փայլ ու թարմություն:

 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 1483 | Ավելացրեց: barbiegirl | Գնահատական: 4.4/13
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 Ashka15 • 20:26, 21.09.2012
bayc sa ardyunavete?
avatar
2 barbiegirl • 21:10, 21.09.2012
bnakanabar
ComForm">
avatar