Մասնագետ` Մեթ Ֆուգեյթ, աստղային ոճաբան
Մազերի համար պոչիկ, թե՞ փունջ: Այս եղանակի պարտադիր միտումը երկու ոճի խառնուրդն է. 50%-ով պոչիկ կլինի, 50%-ով' փունջ... և 100%-անոց անզուգական տեսք...
Նախապատրաստական փուլ
Երեկոյան մազերդ լվա և չորացրու այնքան, որ թեթևակի խոնավություն մնա: Վեց հավասար հյուսք արա և այդպես էլ քնիր, որպեսզի հետո ալիքներ ստացվեն:
Ձևավորման փուլ
1. Նախ` արձակիր հյուսքերը, որպեսզի մազերդ ալիքաձև լինեն, ապա՝ գագաթի մասում գզիր դրանք` թեթևակի ծավալ ստեղծելու համար: Սանրով զգուշորեն բացիր մազափնջի ծայրերը. այդ կերպ դրանք խճճված չեն երևա:
2. Մազերդ հավաքիր և պարանոցիդ հետևի մասում թույլ պոչիկ կապիր: Առջևի 2 շերտը թող ազատ քունքերիդ թափվի:
3. Հիմա թեթևակի ոլորիր պոչը և ժամացույցի սլաքի ուղղությամբ փաթաթիր էլաստիկ ժապավենի շուրջ` փունջ ստանալու համար: Տեղում ամրացրու ծամկալով և թող` պոչը հիմքից կախվի:
4. Փնջի ամրացման հատվածը մի փոքր այս ու այն կողմ շարժիր` զգուշությամբ փոքրիկ մազափնջեր հանելով դեպի վերև ու ներքև: Այդպես մազերը մի փոքր թափթփված ու խառը տեսք կունենան:
5. Ի վերջո` մատներով գզիր պոչը` գանգուր, խճճված մազերի էֆեկտ ստանալու համար:
ՀԻՇԻՐ
Վերջում` պոչը գզելուց առաջ, մատներդ
թաթախիր փափկացնող անուշահոտ քսուքի մեջ (տե՛ս նկարում), որպեսզի մազերիդ
վերջնական տեսքն անթերի լինի:
Լուսանկարը` ըստ HMI-ի