Մարդու մազերը հիմնականում կատարում են զգացողական գործառություն և ունեն սահմանափակ պաշտպանողական և մեկուսացնող դեր: Մազի գոյությունը տևում է 50 օրից մինչև մի քանի տարի, այնուհետև այն մեռնում է և թափվում, իսկ մազապարկից աճում է նոր մազ: Առողջ կնոջ գլխից ամեն օր մեռնում, թափվում և կրկին առաջանում են մոտ 50 մազ: Գլխի մազերի թիվը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Դա կախված է ամենից առաջ մազերի հաստությունից և գույնից: Շեկ մազերը հաճախ լինում են բարակ և գլխի վրա դրանց թիվը լինում է մոտ 140.000: Սև մազերը առավել հաստ են, դրանց թիվը գլխի վրա լինում է 100.000: Առհասարակ մազերի նորմալ աճ է համարվում ամսական 1-1.5 սմ-ը: Որպես կանոն տաք ամիսներին մազերը ավելի արագ են աճում: Շատ կարևոր է, որ սնունդը լինի թարմ, էկոլոգիապես մաքուր և թարմ: Ամենակարևորը մեծ քանակությամբ ալկոհոլը և ծխախոտը վնասում են մազերը: Կարգավորված նյութափոխանակությունը խթանում է մազերի աճին: Այս ամենը իմանալուց հետո 2-րդ տեղում գտնվում է մազերի խնամքը: Ոմանց թվում է թե մազերը չէն աճում, այնինչ կոտրատվում են թերսունացման, վատ խնամքի հետևանքով: Գլխի մաշկը կեղտոտվածությունից մաքրելու համար անհրաժեշտ գլուխը կանոնավոր կերպով լվանալ սովորաբար 7-10 օրը մեկ անգամից ոչ ուշ: Եթե աշխատանքային միջավայրը շատ փոշոտ է, մազերը մազերը անհրաժեշտ է լվանալ հաճախ: Հաճախակի լվանալը կախված է դրանց ճարպահոսության և մազերը կեղտոտվածության աստիճանից, դրանց երկարությունից, մաշկի զգայունությունից, մազերի խտությունից: Շատ ճարպոտ մազերը պետք է լվանալ հաճախ, բայց 3 օրից ոչ շուտ: Չոր մազերը լվանում են ուշ-ուշ` 10-15 օրը մեկ, քանի որ լվանալուց դրանք ավելի են չորանում կորցնում փայլը, դառնում փշրվող, իսկ դրանց ծայրերը երկատվում են: Մազերը տաք ջրով և օճառով լվանում են ոչ միայն կեղտոտվող նյութերը հեշտությամբ հեռացնելու համար, այլև տաք ջուրը լայնացնում է մաշկի արյունատար անոթները, ուժեղացնում արյան հոսքն այնտեղ և դրանով լավացնում մազերի սնուցումը և աճը: Լվանալուց հետո մազերը պետք է չորացնել տաք, փափուկ և չոր սրբիչով: Էլեկտրական սարքերի միջոցով կամ ուժեղ արևի տակ մազերը չորացնելը վնասակար է, քանի որ մազերը չափից ավելի չորանում են: Շատ չոր մազերին լվանալուց հետո պետք է քսել ցանկացած բուսական յուղ, այդ նպատակի համար հարմար են գերչակի, նշի, դեղձի, յուղերը: մազերի հիգիենայի համար լվանալու հետ միասին նշանակություն ունի նաև դրանց սանրելը: Մազերը անհրաժեշտ է սանրել ամեն օր, սակայն շատ օգտակար է մազերը ամեն կողմերից 4-5 րոպե տևողությամբ սանրել երեկոյան: Օգտագործվող սանրը պետք է լինի նոսր, իսկ ատամները` ոչ սուր, լավ է օգտագործել փափուկ պլասմասայե սնարեր, օրինակ` կապրոնե:իյէ` Ժողովրդական միջոցները ամենաարդյունավետ միջոցներն են համեմատած դեղամիջոցների, քանի որ էժան են և չունեն կողմնակի երևույթներ, չէն առաջացնում օրգանիզմում տոքսիկ նյութով: Գլխի արմատների սնուցումը արյան շրջանառության ակտիվացման համար ամենալավ միջոցներն են համարվում դարչինը, կոճապղպեղը, մանանեխը, կծու կարմիր պղպեղը և այն: Մանանեխը կարմիր պղպեղի հետ հրաշալի ազդեցություն է թողնում:
Մազերի ճիշտ խնամքը ամենից առաջ կեղտը կանոնավոր կերպով հեռացնելը և մազերը օդափոխելն է: