Մազերի ճյուղավորում.պայքար առանց մկրատի - 20 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 20 » Մազերի ճյուղավորում.պայքար առանց մկրատի
13:50
Մազերի ճյուղավորում.պայքար առանց մկրատի

Ճյուղավորված մազերն այն փոքր խնդիրներից են, որ կարող են մեծապես փչացնել Ձեր տրամադրությունը: Սակայն հետևեք այս խորհուրդներին, և մկրատի օգնությանը դիմելու կարիք այլևս չի լինի:

Մազերը ճյուղավորվում են առաջին հերթին սնուցող յուղերի ու խոնավության պակասի պատճառով: Այս ամենի բնական քանակությունը վերականգնել կարելի է անգամ տնային պայմաններում: Նախ սկսենք սնունդից: Եթե վարսերն ունեն ճյուղավորվելու միտում, պետք է ավելի շատ օգտագործել յուղալի, «Ա» վիտամին պարունակող մթերքներ, օրինակ՝ ձուկ ու արևածաղկի սերմեր:

Ձեզ օգնության կգան նաև դեղատներում վաճառվող մի շարք յուղեր' հատկապես գերչակի, նուշի: Գլուխը լվանալուց կես ժամ առաջ մազարմատներին քսելով այս յուղերը' կխուսափեք մազերի ճյուղավորումից, կհաղորդեք դրանց բնական փայլ ու թարմություն: Մազերը լվանալուց հետո կարող եք թրջել խնձորի քացախով: Իսկ չորացնելիս օգտագործեք փափուկ սրբիչ և ուժով մի շփեք մազերը:

Թողեք, որ մազերը չորանան բնական ճանապարհով, խուսափեք վարսահարդարիչից հնարավորության դեպքում: Առհասարակ ավելի քիչ է պետք օգտվել ամեն տեսակի մուսերից, լաքերից, ներկերից. այս ամենի հումքը քիմիական է:

Իսկ եթե այնուամենայնիվ անհրաժեշտ է կտրել մազերը, ապա կտրեք տաքացրած մկրատով: Մասնագետներն ասում են, որ այս մեթոդն օգնում է մազի ներսում պահել օգտակար նյութերը, որոնք հետագայում թույլ չեն տալիս՝ այն ճյուղավորվի:

 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 1676 | Ավելացրեց: barbiegirl | Գնահատական: 3.8/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar