Մայրամուտից առաջ . . . ♥ - 25 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 25 » Մայրամուտից առաջ . . . ♥
22:28
Մայրամուտից առաջ . . . ♥

Չեմ սիրում մայրամուտները ... Ցավոտ են ... Քեզ հիշեցնող ... Ամեն ինչ այնքան պարզ ձևով սկսվեց , որ բարդության ոչ մի ակնկալիք չունեի ... Մեկ հայացք , մեկ ժպիտ ... Փոխվեց լիովին ամեն ինչ ... Նոր սկիզբ ստացավ սառած կյանքս , նոր շունչ տվեց ... Հույսերով լի , երջանկությամբ լեցուն ... Անցյալում թողեցինք այդ ամենը ... Հիմա հուշերիս մեջ է թաթախվել հոգիս ... 

-Ինչ է երջանկությունը:
-Սերն է մեր , մեր ներկան ու մեր ապագան:
-Թույլ տուր հավերժ կողքիդ լինեմ:Միշտ կսիրես ինձ:
-Միշտ :

Հիշում եմ , թե ինչպես էիր գրկում ... ա~խ , այդ ջերմությունն եմ ուզում հիմա զգալ ... Ավա~ղ ...Միթե դու էիր իմ անասահման սիրո սահմանը վերջին ... Դու էիր ... 
Մի գեղեցիկ օր , որը երբեք չեմ մոռանա ... Աչքերիդ էի նայում , ոչինչ ավել հարկավոր չէր ... ես երջանիկ էի ... Մենք երջանիկ էինք , սիրում էինք , ոչինչ ու ոչ ոք չէր կարող խանգարել մեր սիրուն ... 
Բայց սիրտս , որ միշտ զգուշացրել էր ինձ վտանգի առկայության մասին , այս ամեն ևս տագնապում էր ... Իսկ ես ` երջանկութամբ արբած , ուշադրություն չէի դարձնում նրան ... Թվում էր ուրախությունից է ... Ցավեցնող զգացում կար ներսից եկող ... Ես զգում էի ցավի մոտ լինելը ... Հոգիս կծկվել էր , սիրտս ` անպաշտպան ու վիրավոր թռչնի պես թպրտում էր վախից ... ''Ամեն ինչ լավ կլինի '' ... սրանք էին խոսքերդ վերջին, բայց ...Մայրամուտը մեզ բաժանեց ... Մայրամուտից առաջ քոնն էի ... Այդ մայրամուտը նման չէր մյուսներին ... Դա մեր սիրո մայրամուտն էր ...
Մայրամուտից առաջ քոնն էի բայց ... մեր սիրո մայրամուտը էլ երբեք չի կրկնվի , սիրտս նորից քոնը չի լինի ... դու չես լինի , իմ կյանքում , սրտում , հոգում չես լինի , ես քոնը էլ երբեք չեմ լինի , աչքերս կարոտ ճանապարհիս կնայի , սպասի , կփնտրի , բայց չի գտնի . . . ''ՄԵՆՔ" մահացանք մայրամուտից առաջ . . .

 

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 1233 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar