Մայիսի 7-ը ռադիոյի միջազգային օրն է - 7 Մայիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 7 » Մայիսի 7-ը ռադիոյի միջազգային օրն է
11:07
Մայիսի 7-ը ռադիոյի միջազգային օրն է

 Այսօր Ռադիոյի միջազգային օրն է: 1895-թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ռուսական ֆիզիկա-քիմիական հանրությանը ներկայացրեց իր զեկույցն ու իր ստեղծած աշխարհում առաջին ռոդիոսարքավորումը՝ իրականացնելով առաջին ռադիոկապը: Ռադիոհամակարգի առաջին մեծամասշտաբ նախագիծը առաջարկեց Գուլելմո Մարկոնին և կյանքի կոչեց 1901 թվականին: Այդ ժամանակ Մարկոնին  հաղորդագրություն ուղարկեց Անգլիայից  Կանադա:  Առաջին անգամ Ռադիոյի օրը որպես այդպիսին նշվեց 1925-ին ԽՍՀՄ-ում, իսկ արդեն 1945-ի մայիսի 7-ին, նշելով ռադիոյի գյուտարարության 50-ամյակը, ԽՍՀՄ կառավարությունը որոշեց դարձնել ռադիոյի տոնն ամենամյա:    Հայաստանում Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը սկսվեց 1926 թվականին, ինչի մասին հանրությանը նույն թվականի հունիսի 13-ին իրազեկեց «Խորհրդային Հայաստան» թերթը: Արդեն օգոստոսի 27-ին թերթը գրեց, որ Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են, և մի քանի օրից կայանը շահագործման կհանձնվի: 1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց «Երևանի ձայն»-ը: Նորաստեղծ ռադիոկայանի աշխատանքային խումբը ձեռնամուխ եղավ ծրագրերի ստեղծմանը: 1927 թվականի ապրիլի 6-ին հանրապետական մամուլում տպագրվել են առաջին ռադիոծրագրերը, որոնք կազմված էին լուրերից և համերգներից: Մինչև մշտական հաղորդումներին անցնելը, ռադիոն աշխատում էր միայն երեկոյան ժամը 18.00-24.00-ն: Հետագայում պատկերն ամբողջությամբ փոխվեց: Ավելացան և ժամաքանակները և հաղորդումները: Առաջին կին հաղորդավարը, ով վարում էր հայերեն, ռուսերեն հաղորդումներ, Վերգուշ Բաբայանն էր: Տղամարդ հաղորդավարներից ռադիոյի վետերանները հիշում են Սուրեն Քանանյանին: Հետագայում նոր դեմքեր հայտնվեցին՝ Հրաչուհի Ջինանյան, Աշխեն Չուբարյան, Մամիկոն Ղալումյան, Նինա Խումարյան և այլք: Նրանք կրթեցին և իրենց փորձը փոխանցեցին նորանոր սերնդներին:  Հայաստանում անկախ ռադիընկերությունների հիմնադրման տեսակետից բեղմնավոր շրջանը սկսվեց 1995 թվականից և այսօր մեր երկրում գործում են 10-ից  ավելի ռադիոկայաններ:  


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 684 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 1.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar