ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ - 2 Մայիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 2 » ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
11:30
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Օրն ասես ստեղծված լինի կյանքը եւ սերը վայելելու համար՝ մոռանալով բոլոր պայմանականությունների եւ բարդույթների մասին։ Աստղերը դրդում են լավատեսության, հոգեկան հավասարակշռության եւ փոքր ինչ թեթեւամտության։ Իսկ ի՞նչ է պետք սրանից առավել, որպեսզի առանց առիթի ձեզ երջանիկ զգաք։

ԽՈՅԵՐ

Այսօր դուք հնարավոր է տրվեք գայթակղությանը։ Այդպիսին է ձեր այսօրվա տրամադրվածությունը։ Օրը դրդում է ձեզ անսպասելի որոշումների։ Եվ եթե նման որոշումներից մեկը լինի ժամադրությունը կամ համբույրը անծանոթի հետ, ապա դժվար թե կարողանաք ընդդիմանալ դրան։ Ձեր անկանխատեսելիությունը կրքերի տարափ է խոստանում։

ՑԼԵՐ

Եթե վերջին շրջանում ձեր սիրտը կոտրված էր, ապա այսօր դուք ուժ կգտնեք ձեր մեջ՝ իրավիճակին այլ տեսանկյունից նայելու համար։ Ձեր միայնակ լինելու մեջ քիչ առավելություններ չկան։ Առաջին հերթին, դուք ազատվել եք հարաբերություններից, որոնք ձեզ ցավ էին պատճառում, իսկ երկրորդ՝ դուք ազատ եք։ Ձեր առջեւ բացվում են նոր հնարավորություններ եւ ուղիներ, իսկ առջեւում նոր սերն է։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք նորովի տեսնել այն անձնավորությանը, ում վաղուց ճանաչում եք։ Հնարավոր է, դրա համար առիթ հանդիսանա նրա ինչ-որ արարք կամ պարզապես հայացքը եւ ժպիտը։ Գուցե դա առի՞թ է՝ սեթեւեթելու կամ ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար։ Որոշողը դուք եք, սակայն զարգացումներն արագացնել պետք չէ։ 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր լավ  օր է, որպեսզի ձեր սիրելիի համար ինչ-որ գաղտնիք բացեք կամ այլ կերպ արտահայտեք նրա հանդեպ ձեր վստահությունը։ Ինչպես յուրաքանչյուր մարդ, դուք նույնպես ունեք անձնական տարածք, ուր անծանոթներին թույլ չեք տալիս մուտք գործել, սակայն երբեմն այն պետք է բացել սիրելիի առաջ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք բացառիկ հնարավորություն ունեք՝ ստանալ տիեզերքից այն, ինչ ցանկանում եք։ Վերաբերում է դա ռոմանտիզմին, հարաբերությունների ամրապնդմանը, թե նոր սիրուն, հայտնի չէ, սակայն ձեզ միայն անհրաժեշտ է կենտրոնանալ երազանքի վրա։ Այսօր տիեզերքը կլսի ձեր ձայնը եւ անպայման ձեզ ընդառաջ կգնա։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք պետք է մոռանաք ձեր բարդույթների մասին, որոնք խանգարում են ձեզ երջանիկ լինել անձնական կյանքում։ Աստղերը հուշում են, որ հենց անինքնավստահությունն է, որ հանդիսանում է ձեր խնդիրերի մեծ մասի պատճառը։ Դուք արժանի եք ամենալավին՝ քնքշության, ռոմանտիզմի, երջանկության եւ սիրո։ Հասկանալով սա՝  անմիջապես ձեր քթի տակ կնկատեք ռոմանտիկ հնարավորություններ, որոնց մասին նույնիսկ չէիք էլ կասկածում։

ԿՇԵՌՔՆԵՐ

Օրը ձեզ շատ հնարավորություններ է ընձեռում սիրո, սեթեւեթանքի եւ նոր, ռոմանտիկ ծանոթությունների համար։ Կարեւորը՝ գլուխը չկորցնել նման բազմազանությունից։ Հնարավոր է՝ օրվա մեջ մի քանի անգամ ստիպված լինեք կանգնել ընտրության առաջ՝ ում հետ պարել կամ ում հետ երեկոյան  գնալ ժամադրության։ Գաղտնիքն այն է, որ այսօր ձեր կողքին կլինի ուրախ, թեթեւ եւ չպարտադրող մթնոլորտ։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր որքան էլ լավատես լինեք, հնարավոր է անձնական կյանքում անզորություն զգաք։ Ձեր բաժակը ոչ միայն կիսադատարկ է, այլեւ դուք պատրաստ եք այն շպրտել։ Սակայն աստղերը հուշում են, որ տխրելու օբյեկտիվ  պատճառներ չկան։ Դուք պարզապես հոգնած եք եւ չափից դուրս շատ ուժ եք վատնել հարաբերությունների կարգավորման համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք եւ ձեր սիրելին հիանալի եւ ներդաշնակ հոգեվիճակում կլինեք։ Ձեր սրտերը արագ կբաբախեն, իսկ աչքերը կփայլեն իրար տեսնելիս։ Ձեզ եւ ձեր սիրելիի, ինչպես նաեւ շրջապատի համար ակնհայտ է, որ դա ճակատագիր է։ Բայց միայն դա բավական չէ սիրո համար։ Եթե սիրո կրակը նվեր է երկնքից, ապա ձեր պարտավորությունն է պահպանել այդ կրակը՝ թույլ չտալով դրան մարել։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր պետք է պատրաստվեք նրան, որ սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ հարթ չի ընթանա։ Սովորակն օր չէ այսօր, երբ անհասկացվածությունը, վեճերը սիրելիի հետ կարող են առաջանալ ոչնչից կամ ցանկացած մանրուքից։ Դա հաճելի չէ, սակայն սարսափելի բան էլ չկա։ Յուրաքանչյուր հարաբերություններ ժամանակ առ ժամանակ պետք է փորձության ենթարկվեն։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք լիովին կկարողանաք վայելել կյանքը։ Դա կարտահայտվի ձեր տրամադրվածությամբ եւ ամեն մանրուքով ուրախանալու հատկության շնորհիվ։ Արեւոտ օր, համեղ կերակուր, սեթեւեթանք ամուսնու կամ անծանոթի հետ...Նման օրերին ձեզ համար ամեն ինչ արտահայտվում է վառ գույներով։

ՁԿՆԵՐ

Այսօր աշխատեք չբարդացնել հարաբերությունները սիրելիի հետ, իսկ լուրջ խոսակցությունները հետաձգել մեկ ուրիշ օր։ Թող որ ամեն ինչ լինի հեշտ եւ դրական, իսկ խնդիրների մասին կարելի է ժամանակվորապես մոռանալ։


 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 902 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar