ՆՐԱՆՑԻՑ՝ 1Ադմինիստրատոր 1 Գլխավոր մոդերատոր 0Մոդերատոր 1 Լրագրող 2299Սովորական այցելու
ՆՐԱՆՑԻՑ`
տղամարդ: 1404 կին: 883
Գլխավոր էջ » 2011»Դեկտեմբեր»20 » Մայաների օրացույցը սխալ է մեկնաբանված: Աշխարհի վերջը հետաձգվում է...
20:37
Մայաների օրացույցը սխալ է մեկնաբանված: Աշխարհի վերջը հետաձգվում է...
Ինչպես նշում է գերմանացի պատմաբան Սվեն Գրոնեմեյերը (Ավստրիական Լա Տրոբե
համալսարան) Մայաների հայտնի օրացույցը սխալ է մեկնաբանվել և սխալ
ինֆորմացիա է տարածվել աշխարհի վերջի մասին: Մասնագետի կարծիքով Մայաների
այդ «հաղորդագրությունը» լրիվ այլ իմաստ է պարունակում իր մեջ...
21-12-2012 թ.-ի աշխարհի վերջի մասին այսքան մեծ աղմուկ բարձրացրած մայանների օրացույցը, որը գտնվել է Կոմալկակլո տաճարում, իրենից ներկայացնում է 1300 տարի հնությամբ քարե սալիկ: Այն հին ցիկլային օրացույց է, որը կազմված՝ 13 հաջորդական ժամանակաշրջաններից, որոնցից յուրաքանչյուրը տևում է 394 տարի: Օրացույցը վերջանում է 13-րդ ժամանակաշրջանում, որը մեր՝ ժամանակակից օրացույցով համընկնում է 21-12-2012 թ.-ին: Սակայն դա չի նշանակում, որ աշխարհը և մարդկությոնը վերանում է: Դա ուղղակի նշանակում է, որ ամեն ինչ սկսվելու է նորից: Մայաների քաղաքակրթության մեջ յուրաքանչյուր ժամանակաշրջան (394 տարի) պատկանում էր գլխավոր աստվածություններից մեկին: Դա նշանակում է, որ ինչպես չինական հորոսկոպում այսպես կոչված 13-րդ ժամանակաշրջանի աստվածությունը կփոխարինվի առաջին ժամանակաշրջանի աստվածությամբ:Այնպես որ, կարող եք հանգիստ շունչ քաշել, աշխարհի վերջը հետաձգվում է...