Մաստակի (ծամոնի) մասին ....:) - 17 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 17 » Մաստակի (ծամոնի) մասին ....:)
15:10
Մաստակի (ծամոնի) մասին ....:)

Երևի թե բոլորս Էլ սիրում ենք և օրվա ընթացքում մի պահ ծամում ենք ծամոն:Բայց ոչ բոլորը գիտեն ծամոնի օգտակարության և վնասի մասին :Այո վնասի մասին էլ քանի որ ծամոնը բացի օգտակարությունից ունի նաև վնասակար հատկություն : Եվ այսպես ներկայացնում եմ ձեզ դրա օգտակար և վնասակար հատկությունները:

1. Ծամոնը նպաստում է մկանների թուլացմանը, իսկ դա նշանակում է, որ օգնում է իջեցնել սթրեսի մակարդակը: Դա բացահայտել է ամերիկացի գիտնականները անցած դարի 30-ականներին:

2. Առանց շաքարի ծամոնն օգնում է վերականգնել օրգանիզմը ստամոքսի կամ աղիքների վիրահատությունից հետո: Այս եզրակացությանն են եկել ամերիկացի գիտնականները: Նրանք ենթադրել են, որ ծամոնը խթանում է նյարդային վերջավորությունները, որոնք իրենց հերթին ազդում են օրգանիզմն ակտիվացնող հորմոնների վրա:

3. Ատամնաբույժները դեմ են շաքար պարունակող ծամոններին, որոնք նրանք վտանգավոր են համարում ատամների համար:

4. Պետք չէ ծամոն ծամել ուտելուց առաջ, քանի որ այդ դեպքում արտադրվում է ավելորդ ստամոքսահյութ: Բացի այդ` եթե ծամելը դառնում է սովորություն, դա կարող է գաստրիտի պատճառ դառնալ:

Եվ վերջում որպես հետաքրքիր փաստ `

1848 թվականի սեպտեմբերի 23-ը ընդունված է համարել ծամոնի ծննդյան օրը, քանի որ հատկապես այդ օրը ամերիկացի Ջոն Կուրտիսն առաջին անգամ իր տանը պատրաստես առաձգական, էլաստիկ ու քաղցրահամ այն նյութը, որը պիտի դառնար միլիոնավոր մարդկանց կենցաղի անբաժանելի մասը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1966 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 4.8/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar