Մաշկի խնամքը եւ դիմահարդարումը աշնանը - 26 Սեպտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 26 » Մաշկի խնամքը եւ դիմահարդարումը աշնանը
23:48
Մաշկի խնամքը եւ դիմահարդարումը աշնանը

Այն, որ դեմքի մաշկը յուրահատուկ խնամքի կարիք ունի տարվա ցանկացած եղանակին, հայտնի փաստ է։ Սակայն հայտնի է նաեւ, որ մեր մաշկը առավել խոցելի է դառնում հատկապես ցուրտ եղանակներին։ Բոլորս էլ գիտենք, որ մաշկի տեսակները տարբեր են լինում, ավելի կոնկրետ դրանք չորսն են՝ նորմալ, յուղոտ, չոր եւ կոմբինացված, այլ կերպ ասած՝ խառը։ Սրանցից յուրաքանչյուրը պահանջում է հատուկ խնամք։ Նորմալ մաշկին պետք են սնուցող (երեկոյան) եւ խոնավեցնող (առավոտյան) դիմակներ եւ քսուքներ։ Յուղոտ մաշկի ծակոտիները բաց են, այդ իսկ պատճառով շատ հեշտությամբ մաշկի տակ կարող են անցնել տարբեր միկրոբներ, ուստի դիմահարդարում անելիս անհրաժեշտ է մաքրել դեմքը տոնիկով, իսկ հետո քսել հիմք (բազա)։ Յուղոտ մաշկի դեպքում բացառում ենք սնուցող քսուքները։ Չոր մաշկ ունեցող աղջիկները պետք է օգտագործեն շատ ջրային, յուղոտ հիմք ունեցող երանգաքսուքներ։ Խառը տիպի մաշկը հաճախ է հանդիպում, որի դեպքում սովորաբար նկատվում է թեթեւակի փայլ քթի, ճակատի եւ կզակի հատվածում։ Եթե ցուցաբերենք պրոֆեսիոնալ մոտեցում, ապա կոմբինացված մաշկը հնարավոր է վերափոխել նորմալ մաշկի։ Ցուրտ եղանակին մաշկը դառնում է շատ զգայուն եւ հատուկ խնամք է պահանջում։ Նախ եւ առաջ, պետք է անպայման հիշել, որ չի կարելի այս եղանակին տանից դուրս գալուց անմիջապես առաջ լվանալ դեմքը կամ օգտագործել քսուքներ, քանի որ նույնիսկ ամենայուղոտ քսուքները պարունակում են ջուր, ինչը կարող է չորացնել մաշկը։ Չոր մաշկի դեպքում ցուրտ եղանակին անփոխարինելի են համարվում սնուցող քսուքները, որոնք կարելի է օգտագործել թե' երեկոյան, թե' առավոտյան։ Յուրաքանչյուր եղանակ, կարծես թե, թելադրում է իր ոճը։ Աշունը նույնպես ունի իր ոճը: Աշնանը դիմահարդարումը պետք է լինի իր նման թեթեւ, ինչու չէ նաեւ անկանխատեսելի։ Այս դեպքում դեիմարհարդարման մեջ ճիշտ է ներառել դեղինը, կարմիրը եւ շագանակագույնի տարբեր երանգները։ Աչքերի դիմահարդարման համար ցանկալի գույներն են՝ դեղինը, շագանակագույնը, ոսկեգույնը, դարչնագույնը, ինչպես նաեւ ցորենագույնը։ Աշնանը շատ գեղեցիկ է նայվում շագանակագույն գծաներկը եւ թարթչաներկը։ Շրթներկը կարելի է ընտրել ավելի բաց երանգների մեջ, այսինքն՝ ցանկալի են ավելի բնական գույները, սակայն երեկոյան դիմահարդարման մեջ կարելի է ներառել թույլ կարմիր շրթներկ։ Սնգույրը նույնպես պետք ընտրեք շագանակագույն եւ ծիրանագույն երանգների մեջ, նույնիկ կարելի է ավելացնել շատ քիչ փայլ։ Վերջում Ռուզաննա Խաչատրյանը բոլոր աղջիկներին խորհուրդ տվեց, որպեսզի առօրյայում օգտագործեն որքան հնարավոր է քիչ կոսմետիկա, քանի որ հիմա հենց դա է նորաձեւ համարվում։


 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 759 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar