ՄԱՇԿԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ - 8 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 8 » ՄԱՇԿԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ
22:43
ՄԱՇԿԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ
Բնականաբար, բոլոր կանայք, անկախ տարիքից, կամենում են գերազանց տեսք ունենալ: Մաշկի մաքրությունն արտացոլում է առողջությունը: Ցավոք, մեր էկոլոգիական ու կլիմայական պայմաններում դժվար է պահպանել մաշկի լավ տեսքը, սակայն հնարավոր է: Ամեն ինչ կախված է մեզանից, ժամանակից ու ցանկությունից: Մաշկն այն թաղանթն է, որը պաշտպանում է օրգանիզմը մանրէներից, վնասվածքներից, տաքացումից ու սառեցումից: Պետք է պարզապես մաշկին փոքր-ինչ օգնել արտաքին անբարենպաստ պայմաններին դիմակայելու համար: Ի՞նչն է խանգարում, որ մեր մաշկը լինի հարթ, մաքուր ու գեղեցիկ: Ի՞նչն է այդպես փչացնում մաշկի տեսքը:

Հիմնականում փչացնում են բծերը, կորյակները, ճարպագնդերը, յուղոտ փայլը, լայնացած անցքերն ու մազանոթային ցանցերը: Փաստորեն անպետք ու անհաջող երևույթների մի ամբողջ ճամպրուկ է հավաքվում, որից տհաճություն է զգում մաշկի տերը: Մաշկը սկսում է փչանալ հաունացման ու դեռահասության շրջանում: Մեզանից յուրաքանչյուրն աշխատում է այդ փուլն արագ անցնել, քանի որ այդ անհասկանալի գոյացությունները խանգարում են անձնական կյանքին ու երբեմն հանգեցնում բարդույթների: Կարևոր է այդ ամենին վերաբերվել ինչպես, ասենք, ջրծաղիկ հիվանդությանը: Չէ՞ որ բոլորը գիտեն, որ ողջ կյանքի ընթացքում հիվանդանում են մեկ անգամ: Պզուկներն ու կորյակները նույնպես կյանքում պատահում են մի շրջանում ու այլևս չեն կրկնվում: Սակայն դա իհարկե չի նշանակում, որ խնամելու կարիք չկա: Խնամքի պակասը կարող է հանգեցնել հիվանդության, որը հետագայում բուժել այլևս անհնար կլինի: Առաջին խորհուրդը հետևյալն է:

Որպեսզի մաշկը ճիշտ շնչի ու պահպանի գեղեցկությունը, պետք է հետևել որոշակի սննդակարգի ու անպատճառ սննդաբաժնի մեջ ներառել բանջարեղեն, մրգեր ու ձուկ: Բացառեք յուղալի, աղի, ապխտած, կծու, ինչպես նաև գազավորված ըմպելիքները: Քաղցրակերները պետք է սահմանափակեն քաղցրն ու խմորեղենը: Մի մոռացեք նաև ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի մասին, որոնք նպաստում են մաշկային ցանին: Շատ կարևոր է քունը, պարզ, սովորական ջրի կիրառումը, զբոսանքը մաքուր օդին:

Տեղին է հիշել մեր տատիկների խնամքի միջոցները. օգտակար են գոլորշիով, երիցուկով, սոխի ու մեղրի դիմակները: Բարերար ազդեցություն է ունենում կաթով խառնած վարսակաձավարի (հերկուլեսի) դիմակը, որը մաքրվում է երիցուկի թուրմով: Կարելի է լվացվել նաև մաղադանոսի եփուկով: Պիգմենտային բծերից ու պեպեններից կօգնի ազատվել կիտրոնը. կտրած շերտերը 10 րոպե դրեք դեմքին, կիտրոնը ոչ միայն սպիտակեցնում է, այլև ձգում ու սնուցում է մաշկը:

Սակայն չի բացառվում, որ թվարկված ոչ մի միջոց ձեզ չօգնի, այդ դեպքում անպայման պետք է խորհրդակցեք բժշկի հետ:

 

Բաժին: Մի ' վնասիր ինքդ քեզ | Դիտումներ: 1076 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar