Մարզվել պետք է՝ դեռևս չնախաճաշած - 30 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 30 » Մարզվել պետք է՝ դեռևս չնախաճաշած
21:05
Մարզվել պետք է՝ դեռևս չնախաճաշած
Եթե մարդն առավոտյան կատարի ֆիզիկական վարժություններ դեռևս չնախաճաշած, ապա կկորցնի 20%-ով ավելի ճարպ, քան նույնքան ժամանակ կեսօրին մարզվելիս: Այս կարծիքին են Միացյալ Թագավորությունների Նորթումբրի համալսարանի գիտնականները:

Գլխավոր փորձագետ Էմմա Սթիվենսոնը և նրա օգնական Հավիեր Գոնսալեսը իրենց հետազոտության մեջ են ներառել 12 ֆիզիկապես ակտիվ տղամարդկանց և խնդրել նրանց առավոտյան 10-ին մարզվել վազքուղու վրա` նախաճաշից հետո կամ քաղցած ստամոքսով:

Վարժություններից հետո մասնակիցներին տվել են ուժերը վերականգնող շոկոլադե կոկտեյլ: Քիչ ավելի ուշ՝ ճաշին, մասնակիցները կերել են պաստա, ընդ որում պետք է ուտեին այնքան, մինչև չզգային գերհագեցվածություն: Դա թույլ է տվել գիտնականներին համեմատել ֆիզիկական վարժությունների ժամանակ ծախսված էներգիան ճաշի ընթացքում ձեռք բերված էներգիայի հետ,-փոխանցում է doctors.am-ը:

Արդյունքում պարզվել է, որ այն մասնակիցները, ովքեր մարզվել են առավոտյան, օրվա ընթացքում չեն օգտագործել լրացուցիչ կալորիա և ճաշելիս չեն զգացել ախորժակի սրացում: Այլ կարպ ասած՝ օրգանիզմը չի փորձել վերականգնել առավոտյան ծախսված էներգիան: Քաղցած ստամոքսով մարզվողները կորցրել են 20%-ով ավելի կալորիա՝ ի տարբերություն նրանց, ովքեր վարժություններ են կատարել արդեն նախաճաշած:

Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ ճարպերից ազատվելու ամենալավ միջոցը առավոտյան մարզվելն է՝ դեռևս չնախաճաշած

 

Դիտումներ: 785 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 2.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar