ՄԱՐՏԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ - 27 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 27 » ՄԱՐՏԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
11:22
ՄԱՐՏԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Այսօրվա օրը բաց է սիրո, նոր ծանոթությունների, սիրաբանելու եւ սիրավեպերի համար: Այլ անձնավորության ազդեցության տակ հայտնվելու հավանականություն կա: Օրվա ծայրաստիճան էմոցիոնալ մթնոլորտը կապահովի զգացմունքների անկեղծ եւ վառ արտահայտում՝ նրանց ենթարկվելու զգացմունք առաջացնելով:

ԽՈՅԵՐ

Այսօր այն օրերից մեկն է, երբ Խոյերը ընդունակ կլինեն իրավիճակը փոփոխել սեփական մտքերի եւ ցանկությունների ուժով: Սիրելիների ուշադրությունը գրավելու կամ նրանց հետ հարաբերություններում բարեփոխումներ կատարելու համար աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին կենտրոնանալ եւ այդ հարցը լուծել սեփական գլխի ներսում: Որքան էլ այդ հակագիտական հնչի, սակայն մոտ ժամանակներս Խոյերին հնարավորություն կընձեռվի հետեւել նրան, թե ինչպես են աստիճանաբար իրականանում նրանց այսօրվա մտքերը:

 

ՑԼԵՐ

Ցլերի եւ նրանց սիրելիների այսօրվա ժամադրությունը պարզապես պարտավոր է առանձնահատուկ լինել: Այսօրվա օրը Ցլերին տրամադրում է դյուրին ճանապարհներից հրաժարվելուն: Նրանց համար պարզապես անհետաքրքիր կլինի նույն սեղանի շուրջ՝ նստել նույն սրճարանում, իսկ ընտրյալների հետ այլ քաղաք մեկնելը կամ կինո այցելելը այն է, ինչ հարկավոր է Ցլերին: Հնարավորինս մեծ քանակով թարմ տպավորությունները սիրո մեջ նրանց այսօրվա ներդաշնակության գաղտնիքն է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Երկվորյակներին իրենց էներգիան ուղղել մարդկանց հետ կապերի ամրապնդմանը: Խոսքը ոչ միայն սիրելիների հետ հարաբերությունների մասին է, այլ նաեւ այն բոլորի, ում հանդեպ Երկվորյակները անտարբեր չեն.հարազատների, ընկերների, գործընկերների եւ նույնիսկ հարեւանների: Այդ կհարստացնի Երկվորյակների ներքնաշխարհը եւ նոր հնարավորություններ կընձեռի: Եվ ինչը ամենից կարեւոր է. այսօր Երկվորյակների մարդկանց հետ դրական շփումը երջանկությանն ու սերը հասնելու ուղիղ ճանապարհն է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետիններին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ նրանց հետ, ով նրանց կյանքում իսկական հեղափոխություն կկատարի: Հնարավոր է, որ այդ մարդիկ կլինեն Խեցգետինների իսկական հակապատկերը, եւ նրանցից Խեցգետինները կարող են իմանալ շատ այնպիսի բաներ, որոնցից անցյալում պատկերացում անգամ չեն ունեցել: Այդ ճակատագրական ծանոթությունը կայացնելու համար այսօր Խեցգետինները պետք է ողովեն իրենց համար արտասովոր միջավայրի մեջ: Իսկ եթե նրանք նախընտրեն տանը մնալ, ապա բաց կթողնեն իրենց հնարավորությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր զգացմունքներին վերաբերվող ամեն ինչում Առյուծները պետք է ուշադրություն դարձնեն սեփական ինտուիցիային: Իսկ եթե նրանք չեն հավատում ինտուիցիային, հարկավոր է պարզապես գործել «լավ ու վատ» սկզբունքով: Այդ միանգամայն բավական է սիրելիների հետ հարաբերություններում սխալներից խուսափելու համար: Իսկ եթե Առյուծները դեռեւս միայնակ են, այսօր հենց այդ վեցերորդ զգացմունքի շնորհիվ նրանց հնարավորություն կընձեռվի ծանոթանալ սեփական սրտի թեկնածուների հետ:

 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերը չպետք է սիրելիների աչքում փուշ փնտրեն, որքան էլ նրանք ցանկանում են քննադատել նրանց: Գուցե, Կույսերին ինչ-որ բան է նյարդայնացնում իրենց զուգընկերներում՝ նրանց սովորությունները, հագնվելու կամ խոսելու ոճը: Նրանք բարձրաձայն ծամու՞մ են, խռմփացնու՞մ, թե՞ իրերը ցաք ու ցրիվ անում: Բայց չէ՞ որ Կույսերը նույնպես կատարյալ չեն: Այսօր նրանք պետք է հարմարվեն այն մտքին, որ զուգընկերները նույնպես փոքրիկ արատներ ունեն: Եբ կարելի է նրանց մեջ սիրել նույնիսկ այդ բացասական կողմերը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքները անկրկնելի կլինեն: Եթե նրանք կամենան, նրանք կարող են մոգական ազդեցություն գործել ոչ միայն իրենց սիրելիների, այլ նաեւ հակառակ սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչների վրա: Կշեռքների հմայքին դիմադրելը անհնար կլինի: Իսկ եթե Կշեռքները ցանկանում են որեւէ բան խնդրել իրենց ընտրյալներին, ինչի նրանք երբեք չէին համարձակվի, այսօր հիանալի օր է սեփական խնդրանքին ի պատասխան ասել ինքնավստահ «այո»:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին եւ նրանց սիրելիներին համատեղ ստեղծագործական որեւէ գործունեությամբ զբաղվել, ընդ որում կարեւոր չէ, թե ինչ բնույթի: Նրանք կարող են Մալեւիչի ոճով նկար պատկերել, իկեբանա կամ խմորեղեն պատրաստել: Արտահայտելով սեփական ստեղծագործական ջիղը՝ Կարիճները եւ նրանց ընտրյալները ոչ միայն ավելի կմոտենան միմյանց, այլ նաեւ միմյանց մսաին ավելի շատ տեղեկություններ ստանալու հնարավորություն կունենան:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Աղենավորներին եւ նրանց սիրելիներին հնարավորինս մոտ լինել բնությանը: Եթե նրանք քաղաքից դուրս գալու հնարավորություն ունեն, այդ հիանալի է, սակայն կարելի է նաեւ զբոսնել այգում կամ կերակրել լճում լողացող բադերին: Այսօր զբոսանքը կթարմացնի Աղեղնավորների եւ նրանց սիրելիների զգացմունքները եւ նրանց հարաբերություններին քնքշություն ու կիրք կհաղորդի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրների հարաբերությունները սիրելիների հետ կարող են փչանալ գումարային բնույթի որեւէ հարցերի պատճառով: Հնարավոր է, որ խոսքը ֆինանսների սակավության, չմտածված ծախսերի կամ ժլատության դրսեւորման մասին է: Համենայն դեպս, Այծեղջյուրները պետք է զգույշ լինեն այդ թեման շոշափելիս.այսօր այն կարող է անսպասելի ցավոտ լինել, այնպես որ լավ կլինի ընդհանրապես այն չբարձրաձայնել օրակարգում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսները տրամադրված կլինեն սիրաբանելուն եւ առանց պարտականությունների հարաբերություններ հաստատելուն: Դե ինչ.երբեմն ամենեւին էլ վատ չէ ցրվել, եթե, իհարկե, Ջրհոսները ազատ են պարտականություններից: Այդ դեպքում աստղերը խորհուրդ են տալիս նրանց այսօրվա երեկոն անցկացնել այնտեղ, որտեղ նրանք հաստատ չեն ձանձրանա, եւ որտեղ նրանք կկարողանան ցուցադրել իրենց: Նրանց հմայքը եւ պայծառ տրամադրությունը Ջրհոսներին չափազանց գրավիչ կդարձնեն հակառակ սեռի աչքերում:

 

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկների զգացմունքները եւ ապրումները նրանց այնքան ցրված կդարձնեն, որ կարող են բացասաբար անդրադառնալ գործերի վրա: Կարեւոր չէ, թե արդյոք Ձկները կճախրեն երջանկությունից, թե կտառապեն չկիսված սիրուց՝ այսօրվա օրը նրանց տրամադրում է վառ զֆացմունքների դրսեւորման , որոնց համեմատ ուրիշ ամեն ինչ ավելորդ է դառնում: Այնուամենայնիվ, այսօր Ձկներին անհրաժեշտ է գոնե երբեմն երկնքից ցած իջնել իրենց շուրջ կատարվող իրադարձությունները վերահսկելու համար:


 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 856 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar