Մարիո - 2 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 20.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 2 » Մարիո
22:37
Մարիո

Մեր կյանքը նման է << Մարիո>> համակարգչային խաղին. դու հայտնվում ես թվացյալ ուղիղ ճանապարհի վրա ու, երբ մի քանի քայլ ես անում, հասկանում ես, որ ապրելու և առաջ գնալու համար քեզ կյանքեր են պետք, միավորներ: Շեղվում ես ճանապարհից, գնում ես կյանքերի հետևից, միավորներ ես հավաքում, ու ոնց գնացել էիր, նույն ճանապարհով էլ հետ ես գալիս քո սկզբնական ուղուն, էլի ես շարժվում. ճանապարհի դժվարությունները խլում ե…ն կյանքերդ, միավորներդ. դու փոքրանում ես, սայթաքում, ընկնում: Հետո խաղը սկսվում է նույն տեղից, որտեղից որ սայթաքել էիր: Դու էլի շարժվում ես առաջ, ու կրկին կյանք ունենալու, հավելյալ հնարավորություն ձեռք բերելու ձգտումը քեզ շեղում է ճանապարհից: Ու քեզ էլի փոքրացնում են ճանապարհի դժվարությունները, բայց չես նահանջում, գնում ես առաջ: Գնում ես մինչև կարմիր դրոշակը: Դու արդեն հասար. դրոշակն իջավ: Կյանքդ ավարտվեց…

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 894 | Ավելացրեց: qohamar | Գնահատական: 4.7/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar