Մարիաննա Հովհաննիսյանի հարսանիքը չի կայացել - 22 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 22 » Մարիաննա Հովհաննիսյանի հարսանիքը չի կայացել
09:59
Մարիաննա Հովհաննիսյանի հարսանիքը չի կայացել

Մարիաննա Հովհաննիսյանի ու Արման Մանուկյանի` այս ամիս կայանալիք հարսանիքի մասին տեղեկացրել էինք հունիսին, որը, սակայն չեղյալ է հայտարարվել: "Վեճը եղել է թե´ իմ ու Արմանի, թե´ մեր ընտանիքիների միջեւ: Նշանը հետ եմ տվել: Հարսանիքից օրեր առաջ ամեն ինչ կտրուկ կատարվեց:Նախորդ հարցազրույցի ժամանակ Մարիաննան պատմել էր, որ պետք է կրեր երկու հարսանեկան զգեստ, աղջկա խոսքերով` այդ զգեստներն իր մոտ չեն, Արմանի հետ կապված հուշեր չի ուզում ունենալ. "Ամեն մարդ ինքն է կառուցում իր կյանքը, այդպես ստացվեց, ուրեմն դա էր ճիշտը... Նորմալ ոչ մի մարդ չի կարող բաժանումը հեշտ տանել, բայց ես ինձ ուժեղ մարդ եմ համարում. ամեն ինչ հաղթահարելի է այս կյանքում, պետք է միայն ցանկություն ունենաս: Ուժեղ լինելս այն դեպքում կերեւա, եթե օրինակ, Երեւանի նման փոքր քաղաքում նրան հանդիպելիս կարողանամ այդ ամենին սառը նայել` որպես կյանքի անցած փուլ: Այդ դեպքից ամսից ավելի է անցել, կյանքը շարունակվում է, փորձում եմ թեթեւ ապրել:Բաժանումից հետո Մարիաննան իր ընտանիքի հետ մեկնել է Վրաստան` իր փոքր եղբոր մրցումներին, հիմա Երեւանում է, ցանկանում է ամառային հանգիստն անցկացնել արտերկրում. "Ծնողներս նորմալ արձագանքեցին` հասկանալով իմ որոշումը: Հասկացել են պատճառներն ու իմ կողքին են”:

Երգչուհին այլեւս չի փորձում պլանավորել անձնական կյանքը, ասում է` ժամանակը ցույց կտա. "Կարծում եմ` ինչպես պետք է լինի, այդպես էլ կլինի: Հայտնի ասացվածքը հիշենք` ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան քո պլանների մասին: Դրա համար ես ոչինչ չեմ պլանավորում: Գուցե ես պլանավորեմ, որ նոր էջից պետք չէ սկսել, բայց կյանքն այնպես դասավորվի, որ կրկին նոր հարաբերություններ սկսեմ կամ էլ հակառակը` ոչինչ չկարողանամ սկսել: Պլաններս թողել եմ Աստծո կամքին:Նշենք, որ այս տարի երգչուհին ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, ինչպես մեզ հետ զրույցում է նշել, պատրաստվում է ուսումը շարունակել մագիստրատուրայում. "Հաստատ շարունակելու եմ ուսումս, բայց դեռ հստակ չէ` որ ֆակուլտետում”:

 

Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 1418 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 4.5/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 ARPI • 13:45, 20.11.2012
smaili_19
ComForm">
avatar