
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Ծննդյան օրից մինչև 11 տարեկանը մարդու մանկության փուլն է:1-3 տարեկանում ձևավորվում է երեխայի խոսքը,նա ճանաչում է մտերիմներին:4-6 տարեկանը շատ կարևոր է մարդու կյանքում: Այս տարիքում երեխան ձեռք է բերում շփվելու հմտություններ, գնահատում է ընկերներին՝նկատելով նրանց և՛ դրական, և՛ բացասական կողմերը:Դպրոցական տարիքը բնորոշվում է գիտելիքների ձեռքբերումով:Սովորելու ընթացքում երեխաները արագ են աճում:
ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ
Դպրոցական տարիքի ամենաբարդ շրջանը դեռահասություննէ ՝ 11-16 տարեկանը:Այս տարիքն ընդունված է անվանել անցումային:Այս տարիների ընթացքում դեռահասը փոխվում է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես:Այդ փոփոխությունների պատճառով դեռահասը շուտ է հոգնում, ունենում է տրամադրության կտրուկ փոփոխություններ:Հենց այս տարիքում են դեռահասները մտածում իրենց ապագա մասնագիտության մասին:
ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ
17 տարեկանից սկսվում պատանեկության փուլը: 18 տարեկանում պատանին դառնում է չափահաս:Պատանեկությունը մեծ հույսերի և ակնկալիքների շրջան է:Պատանիները անհանդուրժողական են ուրիշների սխալների և թուլությունների նկատմամբ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ՍԻՐՈՎ ԵՎ ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՄԻՇՏ ՁԵՐ <<MISS>>: