Մարդու երեք ընկերները - 15 Հունվարի 2017 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 15 » Մարդու երեք ընկերները
07:50
Մարդու երեք ընկերները

Մի մարդ կար, որ երեք ընկեր ուներ:Նա երկուսին շատ էր սիրում, իսկ երրորդի հանդեպ անտարբեր էր հակառակ նրան, որ երրորդ ընկերը ավելի էր կապված իրեն: Մի օր այս մարդը անբաստանվում է մի մեծ ոճիր գործելու հանցանքով:Խեղճը շփոթված էր այս անբաստանության վրա, որովհետև ամբողջությամբ անմեղ էր:Մի պահ հիշեց իր ընկերներին ու մտածելով, թե մարդ նեղության ժամանակ կարող է դիմել նրանց, որոշեց դիմել նրանց օգնությանը:Նա իր երեք ընկերներին էլ տուն կանչեց ու ասաց. Ընկերներից առաջինը հրաժարվում է օգնություն ցույց տալուց, պատճառաբանելով, թե ինքը շատ կարևոր գործեր ունի: Երկրորդը ընկերանում է խեղճին ու նրա հետ գնում մինչև դատավորի պալատը, բայց ներս չի մտնում: Երրորդը, որի սիրո վրա կասկածում էր, ընկերանում է նրան մինչև դատավորի ատյանը ու քաջությամբ պաշտպանում նրան:Նա այնքան ճարտասնությամբ է խոսում, որ դատավորը ճանաչում է մարդու անմեղությունն ու նրան ազատ արձակում: Ամեն մարդ իր կյանքում ունի երեք ընկերներ:Առաջինը՝ հարստությունը, երկրորդը՝ բարեկամները,իսկ երրորդը՝ իր բարի գործերը: Բայց չէ՞ որ դժվար ու ծանր պահերին է զգացվում մարդու ճշմարիտ ընկերները: Երբ մարդը մեռնում է և ներկայանում Աստծու դատաստանին, ամենից առաջ հարստություններն են, որ լքում են նրան: Բարեկամները գնում են մինչև գերեզման ու ետ դառնում:Միայն բարի գործերն են, որոնք մարդուն ընկերանում են մինչև Աստծու ատյանը և արդարացնում նրան: Մարդու երեք ընկերները


 https://www.youtube.com/watch?v=78PKlAudC_0

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 986 | Ավելացրեց: Julietta | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar